ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը
Փետրվարի 11-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի համակարգող խորհրդի երրորդ նիստում հանդես է եկել բացման խոսքով: Արմեն Մկրտչյանը կառուցողական և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ընդգծել է, որ ԵԽ աջակցությունը նշանակալի դեր է ունեցել նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և բարեփոխումների գործընթացում։
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է համատեղ իրականացված աշխատանքում արձանագրված դրական արդյունքներն ու համագործակցության հիմնական ուղղությունները:
Մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համատեքստում Արմեն Մկրտչյանը կարևորել է կարողությունների զարգացման և համակարգային բարեփոխումների շարունակականությունը: Ընդգծվել է, որ Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը էականորեն կնպաստի նախարարության որդեգրած բարեփոխումների կայուն առաջընթացին։
«Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս