Օտարերկրյա ներդրողները ՀՀ-ում կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններ
Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Ներդրումների մասին» նոր օրենքի նախագծին, որով օտարերկրյա ներդրողները կունենան տեղացիներին հավասար իրավունքներ և պարտավորություններ: Նախագիծը, որը կարգավորելու է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները, նպատակ ունի ստեղծել թափանցիկ, կանխատեսելի և միջազգային չափանիշներին համապատասխանող ներդրումային դաշտ, նշված է որոշման մեջ:
«Նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերություններում ժամանակակից պահանջներին համապատասխան իրավական հիմքեր ինչպես տեղացի ներդրողների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար: Ներկայումս գործում է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը չի ապահովում ներդրումային գործընթացի ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
Նախագծի առանձնահատկություններից է այն, որ դրա կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա, այլև տեղական ներդրումների և ներդրողների վրա: Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երկու հիմնական երաշխիք՝ ազգային ռեժիմ, որով օտարերկրյա ներդրողներն ստանալու են տեղացիներին հավասար իրավունքներ և առավել բարենպաստության ռեժիմ, որով մի երկրի ներդրողը կարող է ակնկալել նույն բարենպաստ վերաբերմունքը, ինչ այլ երկրի ներդրողը:
Բացառություն են կազմում միայն միջազգային պայմանագրերով ստեղծված մաքսային միությունների, ազատ տնտեսական գոտիների և տնտեսական միությունների շրջանակում կիրառվող ռեժիմները: Նախագծով սահմանվում են ներդրումների իրավական և ֆիզիկական պաշտպանվածության երաշխիքներ, թափանցիկություն և կայունություն, ինչպես նաև այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի և գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքը, վեճերի լուծման մեխանիզմները և արդարադատության մատչելիությունը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար