Fox News-ի նախկին հաղորդավարը մեկնել է Թել Ավիվ՝ Հաքաբիի հետ հանդիպելու, որն առաջարկել է անմիջապես խոսել Քարլսոնի հետ՝ քրիստոնյաների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքին առնչվող առցանց վեճից հետո։
Քարլսոնը, որը նաև հաճախ է քննադատում Իսրայելին Գազայում ռազմական գործողությունների համար, ընդունել է Իսրայելում ԱՄՆ դեսպանի առաջարկը։
Քարլսոնը Daily Mail-ին պատմել է, որ հարցազրույցից կարճ ժամանակ անց իսրայելցի պաշտոնյաները վերցրել են իր անձնագիրը և իր պրոդյուսերին տարել են հարցաքննության սենյակ։
«Օդանավակայանի անվտանգության աշխատակից ներկայացող տղամարդիկ վերցրին մեր անձնագրերը, տարան մեր պրոդյուսերին առանձին սենյակ, ապա պահանջեցին պարզաբանել, թե ինչ ենք քննարկել դեսպան Հաքաբիի հետ։ Դա տարօրինակ էր»,- ասել է Քարլսոնը։
Երկու աղբյուրներ հայտնել են, որ Իսրայելի կառավարությունը սկզբում Քարլսոնին մերժել է մուտք գործել երկիր, ինչը հանգեցրել է Պետքարտուղարության մասնակցությամբ բանակցությունների։
Ի վերջո, Իսրայելի կառավարությունը որոշել է չմերժել Քարլսոնի մուտքը։
Իսրայելում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հերքել է Քարլսոնի ձերբակալման մասին լուրը և հայտարարել, որ նրան «տվել են անձնագրային ստուգման նույն հարցերը, ինչ Իսրայել այցելող անթիվ այցելուները, այդ թվում՝ դեսպան Հաքաբին և այլ դիվանագետներ, երկիր սովորական ելումուտ անելիս»։
Անցյալ շաբաթ Քարլսոնը Հաքաբիին մեղադրել էր Իսրայելում քրիստոնյաներին բավարար չափով չպաշտպանելու մեջ։ Ի պատասխան Հաքաբին, որը Քարլսոնին ճանաչում է ավելի քան երեսուն տարի և նախկինում աշխատել է նրա հետ Fox News-ում, ՝ նրան հրավիրել է Իսրայել՝ քննարկումների համար։
Հաղորդվում է, որ Քարլսոնի և Հաքաբիի մասնակցությամբ միջոցառումը Թրամփի վարչակազմի փորձն էր՝ կանխելու Իսրայելի շուրջ վեճերը, որոնք միջանկյալ ընտրություններից առաջ կարող էին պառակտել Հանրապետական կուսակցության պահպանողական կոալիցիան։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ