Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար Գիրք նվիրելու օրը՝ Դատախազությունում ԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ Սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվի Flyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամից ԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանը Առգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումը Գրքի գողը գող չի (տեսանյութ) Ռուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինի

Ո՞վ է կանգնած Աջափնյակի սպանության ետեւում Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարարԳիրք նվիրելու օրը՝ ԴատախազությունումԵԽ պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալՍնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծումն ու արտահանումը կարգելվիFlyone Armenia-ն առաջարկում է ավիատոմսեր դեպի Վիեննա, Ամստերդամ, Ալիկանտե և Բաթումի՝ սկսած 24,99 եվրոյին համարժեք դրամիցԵԽ-ն կաջակցի օպերատիվ-հետախուզական գործունեության մասին նոր օրենքի մշակմանըԱռգրավվել է 1 կգ 150 գրամ մարիխուանա․ ՔՈԳՎ հերթական խոշոր բացահայտումըԳրքի գողը գող չի (տեսանյութ)«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերումՌուսաստանից 2025 թվականին ավելի քան 70 000 օտարերկրացի է վտարվել Որ հասցեներում ջուր չի լինիՀարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԷկոնոմիկայի նախարարը տաքսիստների վարկավորման խնդրի վերաբերյալ քննարկում է նախաձեռնելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԳիրք նվիրելու օր՝ նվազող գրադարաններ․ ի՞նչ խնդիրներ ունի գիրքը Հայաստանում5,5 մագնիտուդով երկրաշարժ` ԻրանումՁնահոսք Կալիֆորնիայում. 8 դահուկորդ մահացել էԻրանին հարված հասցնելու օգտին բազմաթիվ պատճառներ կան. Սպիտակ տունՀայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետԵրրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվել է 50 հազար դրամ ամսական նպաստՀիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրությանԹեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. ReutersՀայաստանում բնակվող ո՞ր ազգային փոքրամասնություններն են առավել մեծաթիվԻնչ պետք է անեն արցախցի ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրին դիմած և մերժված քաղաքացիները100 մլն եվրո վարկ՝ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացման համարՊերուի խորհրդարանը նախագահ է ընտրել 83-ամյա պատգամավոր Խոսե Մարիա ԲալկասարինՀայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին ձերբակալել են Իսրայելում. Daily MailՄայիսի 2-ից կմեկնարկեն Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթերըՄեծ Պահք. Օր 4Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներՀայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրըՀայաստանը կարևոր փուլում է․ ՇՄ նախարարը Հռոմում ելույթ է ունեցել հատուկ բարձր մակարդակի միջոցառման ժամանակԻրանի հետ լարվածության աճի պատճառով ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում ՍիրիայիցՎիճաբանություն և ծեծկռտուք. 5 հոգով ծեծի են ենթարկել երիտասարդներին․ վիրավորներ կանՀայկ Կոնջորյանի եղբոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվելՌուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից. Կիրիլ ԴմիտրիևԻնտենսիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր երթուղիների կառուցման շուրջ. Մակա ԲոչորիշվիլիՀՀ արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները․ ՄիրզոյանԱյսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն էԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել ԻրանինՈվ կլինի ՔՊ նախընտրական ցուցակի առաջին կինըՓետրվարի 20-ին դատական համակարգը հավաքվելու է. ինչ են քննարկելուՄարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ«Ժորժս աստվածային տղա է, նա ինձ վերևից հսկում է». սերժանտ Ժորժ Գևորգյանն անմահացել է նոյեմբերի 2-ին ՃարտարումԼարսը կրկին փակ էԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիՀայաստանի երկաթուղային համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». ՇոյգուԱՄՆ մտադիր է ընդլայնել օտարերկրյա արբանյակների վերահսկողությունը
Մամուլ

Փող են տալիս եւ ասում են` վերցրեք, մի աշխատեք, այս երկիրը քանդեք. Արտավազդ Բայաթյան

 

Երկրում տիրող իրադարձությունների մասին "Իրավունքը" զրուցեց երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԻ հետ:

– Պարոն Բայաթյան, ինչպե՞ս եք վերաբերվում հունիսի 1-ին` Երեխաների տոնը նշելու` շատերի քննադատությանը:

– Իմ կարծիքով` երեխաների համար ամեն ինչ էլ կարելի է անել: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ երեխաները սուգ անեն: Եթե մենք պատերազմը տանուլ ենք տվել, պետք է հիսուն տարի էլ նստենք ողբա՞նք: Բոլորս էլ կորուստներ ենք ունեցել: Այդպես չի կարելի: Սուգ պահելով` ոչինչ դուրս չի գա: Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք մեր զոհվածներին հարգենք` մեր երկիրը լավացնելով, շենացնելով եւ հզորացնելով: Մեր երեխաները պարտավոր չեն սգի եւ վայնասունի մեջ մեծանալու: Ընդհակառակը, մենք իրենց պետք է այդ ամեն ինչից հանենք: Դրա համար կան սգի օրեր, որ պետք է անպայման նշվի: Չի կարելի տարվա 365 օրը դարձնել ողբի օր: Ողբը ողբ է բերում, լացը` լաց, իսկ ուրախությունն էլ` ուրախություն: Այս դեպքում ես ոչ ոքի ասածը հաշվի չեմ առնում: Չի կարելի երկիրը թաղել հողի տակ եւ երեխաներին որպես զենք օգտագործել քաղաքական մանիպուլյացիաների համար: Պետք չէ դա խաղաքարտ դարձնել ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության ձեռքին: Մեր տղաները զոհվել են` թողնելով մեր սրտի մեջ սպի: Այդ սպին մենք պետք է վերականգնենք, բուժենք: Ես խոնարհվում եմ մեր զոհվածների առջեւ, որովհետեւ այդ երիտասարդները տվեցին հայրենիքին ամենթանկը, որ ունեին` իրենց կյանքը: Նորից եմ կրկնում դա պետք չի խաղաքարտ դարձնել: Ուրիշ բան, եթե համերգներ եւ քեֆ ուրախություն անենք: Բայց կա եւ պետական արարողակարգ: Օրինակ` ես տեսա, որ Սարյան փողոցում գինու տոն էին անում: Այսինքն` սա կոմերցիոն ծրագիր էր` հօգուտ մեր տնտեսությանը: Մարդիկ արտադրանք են տալիս, ինչ-որ ձեւով պետք է գովազդեն: Եթե օրենքին ոչինչ չի հակասում, ապա ամեն ինչ էլ օրինական է: Իսկ եթե իրենց դուր չի գալիս, ուրեմն թող Ազգային ժողովը օրենք հանի, որ եթե այսպիսի բան է եղել, մենք պարտավոր ենք քսան տարի սեւ շոր կրել: Հետո, եթե մարդ ունի իր տառապանքը, դարդն ու ցավը, ինքն իր դարդի մեջ պետք է գտնի ամեն ինչ: Պետք չէ սրա-նրա վրա գցել, թե սա ինչի է ուրախանում, նա ինչի է ուրախանում: Չէ՞ որ, երբ տանը մարդ է մեռնում, հարեւանին չեն ասում` դուռդ չբացես, տանդ էլ սեւ շոր կքաշես: Սա պետություն է, բազմամարդ երկիր է, մի ընտանիք չի, որ մենք այսպիսի բաներ ենք խոսում:

– Ստեղծված իրավիճակում ճի՞շտ եք համարում նախընտրական պայքարը:

– Ես սխալ եմ համարում, որ մարդիկ գործից, ամեն ինչից կտրված միտինգներ են անում: Ամբողջ օրը փողոցներում զվռնում են, թե ի՞նչ են ուզում ապացուցեն, ես չգիտեմ: Ավելի լավ է այդ մարդիկ ասեն` գիտեք ինչ, եկեք լծվենք աշխատանքով եւ մեր երկիրը ցեխից հանենք: Այդ ինչ ստից բան է: Բոլորին գործից կտրել, ընդհատել: Մեկը գնում, մյուսը` գալիս: Հասկացանք էլի՛… Ես մտածում եմ, որ օրենքով սահմանված կարգ պետք է լինի: Եթե նախընտրական է, կարող են մի անգամ հանրահավաք անեն: Սա ի՞նչ է նշանակում, օր ու գիշեր, առավոտից իրիկուն հանրահավաքներ են կազմակերպում: Այդ մարդիկ ինչո՞վ են ապրում: Եթե չեն աշխատում, ո՞ւմ հաշվին են ապրում: Դա նշանակում է, որ դրսից նրանց կերակրում են: Փող են տալիս եւ ասում են` վերցրեք, մի աշխատեք, այս երկիրը քանդեք:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ընտրություններին 26 կուսակցությունների մասնակցությանը:

– 26 կուսակցություններ են, թե Բաքվի 26 կոմիսար են, սա խոսում է նրա մասին, որ մենք հասունացած քաղաքական դաշտ չունենք: Այսինքն` ամեն մեկն իր "պադեզդի" կուսակցությունը կարող է ստեղծել: Առանց հասկանալու, որ դա վնաս է մեր երկրին: Եթե մի խումբ մարդիկ չեն գալիս համաձայնության, եւ ամեն մեկն իր համար կուսակցություն է ստեղծում եւ ամեն մեկը իր հերթին Նապոլեոն է, Ստալին է, սա կործանարար է: Մեկին, երբ գովում են, իրեն թվում է, թե աշխարհը իր ձեռքում է: Առանց հասկանալու, որ քաղաքական դաշտ այդպես չի կառուցվում: Հայաստանում ծայրահեղ դեպքում կարող էր լինել երեք կուսակցություն: Այդ որտեղի՞ց դրանք այդքան շատացան:

– Մեր մասնատվածությունը ազդում է նաեւ երկրի վրա: Միմյանց թուրք, զոմբի, պիցցայակեր են անվանում:

– Ես ամենածայրահեղ ձեւով դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ մեկին տեսնելով, ասում են` սա թուրք, զոմբի կամ պիցցայակեր է: Այսինքն` սա նշանակում է, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հայ չկա: Կեսը թուրք են, կեսը զոմբի, մյուս կեսն էլ պիցցայակեր: Եթե մեկս մյուսին կարող ենք ամեն խոսք ասել ամենավատ հայհոյանքներով եւ դրանով համարել, որ շատ կարեւոր գործ ենք արել, ստացվում է, որ մեր ազգաբնակչությունը աղբամանի ապրանք է` կեսը թուրք, կեսը զոմբի, կեսն էլ պիցցայակեր: Ամեն ինչ կդառնան, բացի նորմալ ՀՀ քաղաքացուց: ՀՀ քաղաքացին մսխվել է, մաքրվել է, փոշիացել է: Այդպիսի գաղափար արդեն գոյություն չունի: Եվ այս ամենը նշանակում է, որ մենք ոչ մի գիտակից միավոր չունենք: Իսկ եթե գիտակից միավոր չունենք, իրենք ի՞նչ գործ ունեն քաղաքական դաշտում: Եվ դրան շատ մեծ տոն են տալիս մեր լրատվամիջոցները` սխալ տեղեկատվությամբ, հերյուրանքներ տարածելով: Չգիտես ինչի միշտ խոսում են այն մարդու հետ, որ իրավունք չունի խոսելու: Թող խոսեցնեն արժանավոր մարդկանց: Այնքան ցածր գիտակցություն ունեն, որ պատրաստ են դիմացինին ոչնչացնելու, միայն թե իրենց ուզածին հասնեն: Այսինքն` ուրախ են տան սպանեն, միայն հասնեն իրենց նպատակին: Այն, ինչ-որ կատարվեց Ղարաբաղում, ակնհայտ էր: Նույնիսկ մտածում են` ոչինչ թող մեր զինվորները զոհվեն, ոչինչ թող Ղարաբաղն էլ տանք թուրքերին, բայց ես դրա բերանը կջարդեմ: Մեր սեփական ժողովրդին այդպե՞ս ենք սիրում: Այսինքն` մենք մեր ժողովրդին այնքան ենք գերագնահատում, որ ինչ ասես, ասում ենք ու դա համարում ենք հայրենասիրությո՞ւն: Այդ ստից, լոպազ հայրենասիրությունը, որը զզվեցրել է բոլորիս: