Օրը 24 ժամ ունի, պատրաստ ենք աշխատել 24 ժամ. Քոչարյան
Այսօր սահմաններն անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ, քանի որ կա հանցագործությունների շեշտակի աճ։ Ագարակում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինս նշեց, որ երկրում գահավիժում է նաև տնտեսական վիճակը, ունենք գործազրկության աճ, աղքատության շեշտակի աճ և այս ամենից բխում է արտագաղթի աճը։
«Սա ահազանգ է, որ բոլորս ինչ-որ բան պետք է անենք։ Սա այն վիճակն է, երբ ձեզանից յուրաքանչյուրն այդ անելիքն ունի հունիսի 20-ին։ Կանգնեցնել այս վիճակը, փոխել այն մարդկանց, այն քաղաքական թիմը, որը երկիրը հասցրել է այս վիճակի և ընտրել նրանց, որոնք ձեր կարծիքով ի վիճակի են երկիրն այս փոսից, այս ճգնաժամից հանել։ Մենք առաջարկում ենք մեզ, հասկանում ենք, որ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, կան նաև բավական էկզոտիկ թեկնածուներ և ուժեր, բայց սա այն է, ինչ կա, և դուք եք ընտրելու»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց ուժն ունի փորձ, գիտելիքներ և թե՛ Հայաստանում, և՛ Արցախում ապացուցել է, որ կարող է իրավիճակ փոխել։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց՝ իրենց դաշինքի համարը 24-ն է, որը նրա խոսքով նույնպես խորհրդանշական է. «Օրը 24 ժամ ունի, մենք պատրաստ ենք աշխատել 24 ժամ»։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ