«Ախմախ մարդու հետ ինձ մի՛ համեմատեք». Գալուստ Սահակյանը՝ Հովիկ Աղազարյանի մասին
ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիայի» հարցին առ այն, որ իրեն հաճախ են համեմատում ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ, խնդրեց նման համեմատություն չանել։
«Ախմախ մարդուն Գալուստ Սահակյանի հետ համեմատելը ազգի դեմ բարբարոսություն է», – ասաց նա։
Նրա խոսքով` ինքը, ի տարբերություն Աղազարյանի, «տհաս ու հիմար» բաներ չի խոսել։
«Հումորներ եմ արել, որ մարդիկ չհարձակվեն իրար վրա։ Ազգային ժողովում հանգիստ ձայնով դադարեցնում էի մարդկանց լարումները։ Դա ինձնից հետո խորհրդարանում ոչ մեկը չի կարողացել անել», – ասաց Սահակյանը։
ՀՀԿ կուսակցության փոխնախագահը հիշեցրեց իր հումորներից մեկը։
«Լրագրողներից մեկը հարցրեց` դուք գծեր ունե՞ք` նկատի ունենալով մարշուտկայի գծերը։ Ասացի` այո, բայց իմ գծերը քաղաքական են», – պատմեց նա։
Հարցին` ինչքանով են իր հետ ՀՀԿ–ում հիմա հաշվի նստում, Սահակյանը կրկին իր ոճով պատասխանեց.
«Դա կախված է նրանից, թե ես որքանով եմ ինձ հետ հաշվի նստում»։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Բոլոր ճանապարհները բաց են
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ