Հայաստանում իշխում է ռեյտինգային տեռորը
«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից պատգամավոր առաջադրված Բազմասեր Առաքելյանը մարդ է ծեծել:
«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում:
ԲՀԿ-ից փախած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։
Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։ Թեկնածուի մի քանի տասնակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությու փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։
Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզիկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ մի քանի տասնակով մեկի դեմ տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։ Վիճակը լարված էԴաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան «կարոտած» ծեծն էլ անպայման կստանա»,- գրել է Գեղամ Մանուկյանը։
Խմբ. կողմից- Այս փաստը եւս վկայում է, թե իրենից ինչ աղետ է ներկայացնում ռեյտինգային ընտրակարգը: Եթե Հայաստանում իշխի առողջ բանականությունը: Ապա հենց այսօր պետք է հետաձգվեն ընտրությունները, վերացվի ռեյտինգային ընտրակարգը: Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ շալակած տանի ռեյտինգային տեռորը, որն այսօր իշխում է Հայաստանում: մենք այսպես երկիր կկոցնենք, առանց չափազանցության:
Top-News.am


















































Կարող եք քվեարկել առանց ռեյտինգային թեկնածուին ձայն տալու (Տեսանյութ)
Ինչու եւ ումից են վախենում հայերը 2
Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի
Ընտրողները չեն հասկանում, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը
Նրանք ձեզ զգուշացրել էին եղբայրասպան ռեյտինգային ընտրակարգի մասին
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին
Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտր...
Թուփաք Շաքուրի սպանությունից 30 տարի անց սկսվել է այդ գործով դատավարությունը
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը