Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել Մալագայի շարքերը
Իսպանացի անվանի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ հայրենիք և համալրել «Մալագայի» շարքերը։ Այս մասին հայտնում է El Nacional պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ անդալուզյան ակումբը դիտարկում է 40-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ «Մալագան» լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում, բացի այդ՝ թիմին պակասում են առաջատարի որակները, ուստի Ռամոսի տեղափոխությունը կարող է հաջող լուծում դառնալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է նաև, որ փորձառու պաշտպանը պատրաստ է համաձայնել բավականին համեստ աշխատավարձի։
Հիշեցնենք, որ մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո Ռամոսն արդեն գրեթե մեկ տարի է՝ ազատ գործակալի կարգավիճակում է։ Այնուամենայնիվ, իսպանացին շարունակում է ինտենսիվ մարզվել՝ նոր առաջարկ ստանալու հույսով։
Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում «Մալագան» այս պահին զբաղեցնում է վերջին հորիզոնականը։
armsport.am

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ