Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան
Հակոբյանը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արմեն Գրիգորյանի հոդվածին, հոդվածի վերաբերյալ նրա հարցազրույցին և իշխանության ներսում տարբեր դիրքորոշումների առկայության մասին հարցին։
Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ Գրիգորյանը շարունակում է մնալ իրենց կուսակցական գործընկերը և ներդրում ունի Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված ձեռքբերումներում։ Հակոբյանը նշել է, որ ամբողջությամբ չի հետևել հոդվածի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի՝ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցին, սակայն շեշտել է, որ իրենց թիմում քննարկման համար փակ թեմաներ չկան։
«Մեր թիմում առհասարակ չկա թեմա, որը քննարկման առարկա չի կարող լինել։ Ցանկացած հարց մենք թիմում քննարկում ենք, որևէ կաշկանդվածություն չունենք»,- ասել է պատգամավորը։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք Գրիգորյանը հեռանա կուսակցությունից կամ հեռացվի, Հակոբյանը պատասխանել է, որ չի կարող ապագայի վերաբերյալ նման երաշխիքներ տալ, սակայն տվյալ պահին այդպիսի քննարկում չկա։
Իսկ իշխող կուսակցության ներսում տարբեր կարծիքների առկայությունը նա բնորոշել է որպես բնականոն երևույթ։
«Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեր թիմում բոլոր հարցերի հետ կապված էլ կան տարբեր դիրքորոշումներ, և հաղթում է այն դիրքորոշումը, որն ավելի հիմնավոր է, ավելի շատ է համոզում մնացած գործընկերներին և մեծամասնություն է կազմում»,- նշել է Հակոբյանը։
Անդրադառնալով Գրիգորյանի բարձրաձայնած մտահոգություններին՝ պատգամավորը դրանք համարել է քննարկման ենթակա։
«Ես համարում եմ, որ ԱԽ նախկին քարտուղարը և մեր ներկայիս թիմակիցը, շատ լավ գործընկերը, մտահոգություններ է բարձրաձայնել, որոնք իրավունք ունեն գոյություն ունենալ իրականության մեջ։ Նման տեսակետ կարող է լինել, դա օդից վերցրած ինչ-որ մտահոգություն չէ»,- ասել է նա։
Անվտանգության նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը գնահատել էր որպես անիրատեսական և մտահոգություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կարող են խորացնել Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանի ճնշումների նկատմամբ։
Նոյեմբերի 13-ին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում Գրիգորյանը պնդել էր, որ այդ մտահոգությունները վարչապետին և կառավարության անդամներին ներկայացրել է նաև պաշտոնավարման ընթացքում։ Նա իր հրապարակային դիրքորոշումը կապել էր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում ԵՄ անդամակցության դրույթ ներառելու քննարկումների հետ՝ նշելով, որ նման քննարկման բացակայության դեպքում, ամենայն հավանականությամբ, հոդվածը չէր գրի։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ