Ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինային
Նոյեմբերի 17-ի գիշերը ռուսական ուժերը կրկին հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ բալիստիկ հրթիռներով թիրախավորելով նաև Կիևի՝ Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջները։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է, որ հարվածների թիրախում են եղել այդ կամուրջները, նաև հայտնել է քաղաքի ձախափնյա շրջաններում ջրի և ջեռուցման խափանումների մասին։ Սոցցանցերում հրապարակվել են Հյուսիսային կամրջի շրջանում տեղի ունեցած պայթյունի տեսանյութերը։ Քաղաքային իշխանությունները ժամանակավորապես փակել են երկու կամուրջների երթևեկությունը, իսկ մետրոյի կանաչ գծի աշխատանքը Հարավային կամրջի հատվածում դադարեցվել է։
Նույն գիշերը հերթական հարվածն է հասցվել նաև Ղրիմը Ռուսաստանին կապող Ղրիմի կամրջին։ Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ վնասվել է կամրջի կամարներից մեկը, բայց պաշտոնապես դա դեռ չի հաստատվել։ Այս կամուրջը հարվածի էր ենթարկվել նաև նախորդ գիշերը։
Պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական ուժերը մի քանի անգամ հարվածել են Ղրիմի կամրջին՝ լուրջ վնասներ հասցնելով 2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի հուլիսին, իսկ 2025 թվականի հունիսին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր կամրջի հենասյուները ջրի տակ պայթեցնելու մասին։

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան