Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ
Արդեն գործում է ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը, հայտնում են ՆԳՆ նախարարությունից։
Ոստիկանության պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում վերահսկողություն են իրականացնում պահանջի պահպանման նկատմամբ։ Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար նոյեմբերի 15-ին 400 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 63-ը՝ Երևանում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։
Տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է նաև այն դեպքում, երբ ձյունածածկ կամ սառցակալած ճանապարհներին երթևեկելիս ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 միլիմետր կամ պակաս է։ Սահմանված պահանջների խախտման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և դրսևորել պատասխանատու վարքագիծ։

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան