Մոսկվան չի համաձայնել Եվրոպայի մասնակցությանը բանակցություններին
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հերքել է Սպիտակ տան ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հայտարարություններն այն մասին, թե Մոսկվան համաձայնել է եվրոպական երկրների մասնակցությանը Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Ուշակովի խոսքով՝ ձևաչափի ընդլայնումն իրենց հետ չի համաձայնեցվել, և դրա համար Եվրոպայից նախ հստակ ու կառուցողական առաջարկներ են պահանջվում, իսկ մինչ այդ բանակցությունները կշարունակվեն եռակողմ ձևաչափով։
ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան և նախարար Սերգեյ Լավրովը ևս կասկածի տակ են դրել եվրոպացիների ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանք համաձայնեցված չեն եղել և չեն դիտարկվում որպես կառուցողական զրուցակիցներ։
Մինչդեռ Վլադիմիր Զելենսկին և եվրոպական երկրները արդեն պատրաստվում են քառակողմ ձևաչափին՝ ԵՄ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությամբ, և արդեն անցկացրել են առաջին տեխնիկական քննարկումը։
Այս ֆոնին Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան կողմն առաջին անգամ բարձրացրել է Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը՝ ընդգծելով, որ նման առաջարկի դեպքում ինքը կդիմի հանրությանը, սակայն Կիևը երբեք օկուպացված տարածքները ռուսական չի ճանաչի։ Նա նաև մերժել է մինչև պատերազմի ավարտը գլոբալ անվտանգության համաձայնագիր կնքելու Ռուսաստանի առաջարկը։
«Եթե նման առաջարկ լինի, ես՝ որպես նախագահ, բաց երկխոսության կգնամ հանրության հետ և կասեմ. «Տեսեք, թե որտեղ ենք մենք գտնվում, ինչպես են միավորվել բոլոր գործընկերները, և ահա թե ինչպես են նրանք տեսնում հետագա ընթացքը»։ Անշուշտ, առանց օկուպացված տարածքները Ռուսաստանինը ճանաչելու», - ասել է Ուկրաինայի նախագահը։

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան