Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին Մասկատում քննարկել են նավագնացության անվտանգությունը և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիները, հայտնել է Օմանի ԱԳՆ-ն։
«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության և անխափան միջազգային նավագնացության ու առևտրի ապահովման կարևորությունը, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական կապի ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշել են նախարարությունում, ալ-Բուսաիդին և Արաղչին քննարկել են տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, ընթացիկ մարտահրավերները և «լարվածության նվազեցման դիվանագիտական տարբերակները»։
Կողմերի կարծիքով՝ բանակցային գործընթացի վերսկսումը թույլ կտա ընդլայնել փոխըմբռնումը և կանխել ճգնաժամի հետագա խորացումը։
Նոյեմբերի 11-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը փոխըմբռնման են հասել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության համակարգի հարցերի շուրջ։ Նա նշել էր, որ նեղուցի կարգավիճակը «չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը»։ Ղալիբաֆի խոսքով՝ այս դրույթը մտնում է հակամարտության կարգավորման համար Թեհրանի առաջադրած յոթ պայմանների մեջ։

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան