Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով
The Associated Press գործակալության հաղորդմամբ, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ պետական երկաթուղային նախագծից ֆինանսական օգուտ ստանալու մեղադրանքներից հետո։ Խուրելսուխը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել քննիչների հետ։
Մեղադրանքները կապված են Տավան Տոլգոյ–Գաշուունսուխայտ երկաթուղու կառուցման գաղտնի մրցույթի հետ, որի հաղթող է ճանաչվել Bodi Group ընկերությունը։ Ենթադրվում է, որ քաղաքական գործիչները կարող էին ընդհանուր 110 միլիոն դոլարի կաշառք ստացած լինել, գրում է Mongolia Daily-ն։
Մոնղոլիայի խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 16-ին պահանջել է նախագահի և մեղադրանքներում հիշատակվող այլ պաշտոնյաների հրաժարականը՝ հետաքննություն անցկացնելու նպատակով։
Դեմոկրատական կուսակցության պատգամավորներն առաջարկել են հետաքննության համար ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով։ Նախաձեռնությանն աջակցել է 42 պատգամավոր։ Նրանք նաև պահանջել են գաղտնազերծել 2019 թվականից ի վեր Մոնղոլիայի Ազգային անվտանգության խորհրդի կողմից հրապարակված բոլոր հանձնարարականները։
Օրեր առաջ Ուլան Բատորի նախկին քաղաքապետ Խիշգեեգիյն Նյամբաատարը ուղիղ եթերի ժամանակ պնդել էր, որ կաշառք ստացած անձանց թվում է եղել նաև նախագահ Խուրելսուխը։
Խուրելսուխի հրաժարականն ուժի մեջ կմտնի, երբ այն հաստատի խորհրդարանը։ Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ըստ նախագահի վարչակազմի ղեկավարի՝ նոյեմբերի 19-ին հարցը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան չորս ամսվա ընթացքում։

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան