Ո՞վ է ձեզ հրահանգել ՀՀ-ին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներին։ Նա նշել է, որ եթե ընդդիմությունը առաջարկում է իրենց կողմ քվեարկել նաև այն հայտարարությունների նախագծերին, որոնց հետ համաձայն չէ, ապա նույն տրամաբանությամբ պետք է կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին՝ այն հանրային քննարկման դնելու համար։
«Ես կարծում եմ՝ պարոն Խաչատրյան, դուք շատ հետևողական անձնավորություն եք և կհետևեք ձեր իսկ առաջարկած քաղաքական տրամաբանությանը, և մենք կհասնենք շատ կարևոր խորհրդարանական հանգրվանին»,– ասել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ընդդիմության՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ գնահատականներին՝ հայտարարելով, որ դրանք 100 տոկոսով համընկնում են Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի խոսույթի հետ։
«Մենք ասում ենք, որ հակառակ կողմն է սկսել ռազմական գործողությունները, պատերազմը։ Իսկ ի՞նչ են ասում ադրբեջանական կողմը և «Դաշնակցությունը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը սադրեց պատերազմը։ Ադրբեջանական կողմը և ընդդիմությունը, այդ թվում՝ «Դաշնակցույթունը», այդ թվում «Ուժեղ Հայասանը», «Հայաստանը» ասում են, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, և սադրեց պատերազմը»,- ասել է նա՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի գնահատականներում, պատերազմի սկզբի վերաբերյալ գնահատականներում «Դաշնակցությունը», «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները 100 տոկոսով համընկնում ունեն Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսույթի հետ։
«Ո՞ւմ հրահանգով եք դուք Հայաստանին մեղադրում պատերազմ հրահրելու մեջ։ Ո՞վ է ձեզ հրահանգել Հայաստանին մեղադրել պատերազմի սանձազերծման մեջ և մաքրագործել պատերազմն իրականում սանձազերծողներին»,– ասել է Ռուբինյանը։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...