Հայաստան խմբակցության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում
Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։
Նիստի սկզբում քվեարկության դրվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» հայտարարության նախագիծը 9-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը։
Վարման կարգի վերաբերյալ իր խոսքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց՝ ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին։
Քվեարկության արդյունքները հետևյալն էին՝ կողմ՝ 33, դեմ՝ 54, ձեռնպահ՝ 4։
«Այսպիսով, չի ընդգրկվի հարցն օրակարգում»,– հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մինչ այդ Ռուբինյանը տեղեկացրել էր՝ նախագծի վերաբերյալ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ներկայացրել էր բացասական եզրակացություն, և նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար հարցը հարկավոր է քննարկել առանձին։
Հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Լիլիթ Գալստյանն իր խոսքում հիշեցրել էր՝ երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի են ունեցել լսումներ, որոնք նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, որին միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։
Գալստյանի խոսքով՝ լսումները վերաբերել են Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև քաղաքական բռնաճնշումների ենթարկվող Հայաստանի քաղաքացիների իրավունքներին ու նրանց պաշտպանության երաշխիքներին։
«Մենք այսօր ունենք մի իրականություն, երբ մեր տասնյակ հայրենակիցներ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների, համոզումների համար, նաև այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքների ենթարկվող մեր քաղաքացիներով»,– հայտարարել է Գալստյանը։
Իր հերթին հայտարարության նախագծի հարակից զեկուցող Արման Եղոյանը նշել էր՝ ընդդիմության հայտարարության տեքստը բացասական եզրակացության է արժանացել պետաիրավական հանձնաժողովում երկու պատճառով՝ նախ՝ այնտեղ արձանագրված գնահատականներն ամբողջությամբ սխալ են, սուտ ու չհիմնավորված։
«Երկրորդ՝ ով ով, բայց եթե մենք բարելավելու տեղեր ունենք ժողովրդավարական բարեփոխումներում, ապա Դաշնակցության հետ էդ հարցում մենք անելիք չունենք։ Ով խոսի ժողովրդավարությունից, Դաշնակցությունը թող խոսի պատմական արդարությունից, պատմական իրավունքներից, Մեծ ու Փոքր Հայքերից։ Դուք ի՞նչ կապ ունեք ժողովրդավարական այսպես կոչված հետընթացի հետ»,– ասել էր Եղոյանը։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...