Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը
Մոսկվան չպետք է խոչընդոտի Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, տարածաշրջանն այժմ պատմական հնարավորություն ունի հաղթահարելու պատերազմների և բռնության դարաշրջանը՝ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։
«Ռուսաստանը փորձում է պահել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ մարդկանց և նրանց ապագայի հաշվին։ Սակայն Ռուսաստանի հարևանների և Եվրոպայի մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Ուստի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Եկել է նրանց ձայնը լսելու և նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը», - նշել է Յոհան Վադեֆուլը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանին դուր չի գալիս նման սցենարը, ինչի մասին վկայում է նաև Ուկրաինայի դեմ մղվող պատերազմը։ «Այն, ինչ երկար ժամանակ գրեթե անհնարին էր թվում, այժմ տեսանելի ապագայում դառնում է իրագործելի։ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունը պետք է օգտագործվի», — համոզմունք է հայտնել գերմանացի դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաջություն և պատասխանատվություն են դրսևորել և նախաստորագրել են խաղաղության պայմանագրի նախագիծը։ «Այժմ գլխավորը վստահությամբ առաջ շարժվելն է։ Բեռլինը պատրաստ է այս գործընթացում լինել հուսալի գործընկեր։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմաններն օգտակար կլինեն ոչ միայն այդ տարածաշրջանի բնակիչների, այլև ամբողջ Եվրոպայի համար»,- եզրափակել է Վադեֆուլը։
Հայտնի է, որ Գերմանիայի ԱԳ նախարարն այսօր ժամանում է տարածաշրջան։ Բաքվում և Երևանում նա հանդիպումներ կունենա Հայաստանի ներկայացուցիչների հետ։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)