Հայաստան անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ բացի ԵՏՀ խորհրդի 20.12.2017 թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերից ՀՀ կառավարության 21․05․ 2026թ․ N 715-Ն որոշմամբ սահմանվել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունից անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային չափաքանակներ։
Կարևոր է իմանալ, որ եթե ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների քանակը գերազանցում է ՀՀ կառավարության N 715-Ն որոշմամբ սահմանած չափաքանակները, բայց չի գերազանցում ԵԱՏՄ 20.12.2017 թ. N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերն, ապա մաքսատուրքերը և հարկերը հաշվարկվում են միայն թույլատրելի չափաքանակը գերազանցող մասի արժեքի նկատմամբ։ Իսկ եթե ներմուծվող ապրանքները գերազանցում են վերոհիշյալ՝ N 107 որոշմամբ սահմանված արժեքային, քաշային կամ քանակական նորմերը, սակայն չեն գերազանցում N 715-Ն որոշմամբ սահմանած նորմերն, ապա առաջանում է մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորություն՝ ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված կանոններով։
Ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերին, համառոտ բնութագրերին, ինչպես նաև առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման թույլատրելի չափաքանակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հիշեցնենք, որ ներմուծման թույլատրելի չափաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նաև exim.src.am հարթակում։
Նշենք, որ ՀՀ կառավարության սահմանած չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ անձնական օգտագործման ապրանքներ չեն համարվում։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հիշեցնում է, որ որոշ դեղերի և դեղագործական արտադրանքների համար գործում է առանձին կարգավորում․ այդ ապրանքատեսակները Հայաստան կարող են ներմուծվել Կառավարության սահմանած առանձին դեպքերում, կարգով և չափաքանակներով։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ