Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները խուզարկություն են իրականացրել նշված խցում և հայտնաբերել են դեղահաբեր և ինքնաշեն խաղաթղթեր։ Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված դեղահաբերը հոգեմետ են, և դրանք խուց է բերել Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը՝ տրամադրելով դեղահաբերն օրենքով սահմանված կարգով բժշկի նշանակում չունեցող ազատազրկված անձի։
Բուժքույրը ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից, նյութերը փոխանցվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնված վարույթի շրջանակներում բուժքրոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։

















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ