Հայաստանը՝ աշխարհի նոր AI հանգույց
Հրապարակվել է Digitec-ի՝ արհեստական բանականության տարածաշրջանի գլխավոր համաժողովի և ցուցահանդեսի ամբողջական ծրագիրը։ Digitec 2026-ը կանցկացվի նոյեմբերի 20–22-ը Երևանում։ Երեք օր Մերիդիան Կենտրոնում ելույթ կունենան ավելի քան 100 բանախոսներ՝ NVIDIA-ից, OpenAI-ից, Amazon-ից (AWS), Dell-ից, Mozilla-ից և աշխարհի առաջատար այլ ընկերություններից։
Համաժողովի գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս կարող են փոքր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, դառնալ արհեստական բանականության համաշխարհային տնտեսության իրական հանգույցներ։ Երեք օրվա ընթացքում այդ հարցին քայլ առ քայլ կպատասխանեն ներդրողները, էներգետիկ ու տեխնոլոգիական ընկերությունները և կառավարությունները՝ Հայաստանից, Կենտրոնական Ասիայից ու Վրաստանից մինչև Եվրոպա, ԱՄՆ և Պարսից ծոցի երկրներ։
Ծրագիրը կառուցված է արհեստական բանականության հինգ շերտերի շուրջ՝ էներգիա, չիպեր, ենթակառուցվածք, մոդելներ և կիրառություններ։
Ծրագիրը՝ համառոտ
Երեք օրվա ընթացքում երեք բեմում 125 բանախոս հանդես կգա հիմնական ելույթներով, պանելային քննարկումներով, զրույցներով և տեխնիկական զեկույցներով։ Ներկա կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, փոխվարչապետ և նախարարներ Ղազախստանից, Հայաստանից, Հունաստանից և Բուլղարիայից, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ինչպես նաև NVIDIA-ի, OpenAI-ի, AWS-ի, Dell-ի, Mozilla-ի, Agile Robots-ի և Revolut-ի բարձրաստիճան ղեկավարներ։ Ծրագիրն ընդգրկում է AI-ի ամբողջ շղթան՝ էներգիայից և չիպերից մինչև ենթակառուցվածք, մոդելներ և կիրառություններ, միավորում է բանախոսների Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կենտրոնական Ասիայից և Պարսից ծոցի երկրներից։
DigiConf գլխավոր բեմում (600 տեղ) կանցկացվեն մեծ քննարկումներ այն մասին, թե ուր է գնում AI-ը։ DigiHub-ում (150 տեղ) և DigiTalk դահլիճում քննարկումները կխորանան տեխնոլոգիաների մեջ՝ NVIDIA-ի, OpenAI-ի և Krisp-ի ինժեներների ու հետազոտողների, ինչպես նաև OpenTalks.AI համայնքի մասնակցությամբ։
Digitec-ը ծրագրում ներառում է ողջ էկոհամակարգը՝ ArmRobotics ազգային առաջնության եզրափակիչը՝ ինժեներների նոր սերնդի համար, Startup Arena-ն, որտեղ հայկական ստարտափները կներկայանան ներդրողներին, Armenia Ecosystem Platform-ի մեկնարկը, ինչպես նաև գործընկերների սեսիաներ բանկային ոլորտի, կենսատեխնոլոգիաների, կրթության և այլ թեմաներով։
Հարցեր, որոնց կպատասխանի Digitec 2026-ը
- Ինչն է այսօր զսպում AI-ի աճը՝ էներգիան, չիպերը, ցանցերը, թե՞ տվյալները։
- Ով է կառուցելու AI-ի նոր տնտեսությունը, և ինչպե՞ս կարող են փոքր երկրները դրանում գտնել իրենց տեղը՝ միայնակ կամ միասին։
- Երբ AI-ը դուրս կգա էկրանից դեպի ֆիզիկական աշխարհ՝ ռոբոտներ, գործարաններ և ինքնավար համակարգեր։
- Ուր է իրականում գնում AI-ի բումը, և ինչի՞ վրա են խաղադրույք անում ներդրողները։
- Ով է պատասխանատու, երբ AI-ը գործում է ինքնուրույն՝ տնօրենների խորհուրդներից և կենտրոնական բանկերից մինչև երկրի թվային ենթակառուցվածքի անվտանգություն։
Երեք օրվա ծրագիրը
Օր 1․ Կապիտալ, էներգիա և հաշվողական հզորություն։ Բացման արարողությունից հետո NVIDIA-ի ֆիզիկական AI սիմուլյացիայի գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը հանդես կգա «Հայաստանի ապագան արհեստական բանականության դարաշրջանում» հիմնական ելույթով, իսկ Dell Technologies-ի EMEA տարածաշրջանի նախագահ Էդրիան ՄաքԴոնալդը կպատմի, թե ինչպես են ընկերությունները AI-ը փորձնական նախագծերից տեղափոխում իրական աշխատանքի։
Cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնյանը կներկայացնի, թե ինչու է արդյունավետությունը, ոչ թե մասշտաբը, AI-ի հաջորդ հանգրվանը։ Ներդրողները կքննարկեն, թե ինչին է իրականում հավատում կապիտալը AI-ի բումի պայմաններում, իսկ Krisp-ի համահիմնադիր Արտո Մինասյանը կպատմի առաջատար ձայնային AI ստեղծելու մասին։ Էներգետիկ պանելում Schneider Electric-ը, Karpowership-ը և այլք կքննարկեն այն, ինչն ամենից հաճախ է պակասում AI հանգույցներին՝ էլեկտրաէներգիան։ Օրը կամփոփեն SuperAnnotate-ը և Wirestock-ը՝ այն մասին, թե որտեղից են առաջատար լաբորատորիաները ստանում մոդելների ուսուցման տվյալները։
Օր 2․ Տվյալներ, չիպեր և ռոբոտներ։ Օրը կբացի Oculus-ի համահիմնադիր Ջեք ՄաքՔոլին, որից հետո Dell-ը, Firebird-ը, Netris-ը և Schneider Electric-ը կներկայացնեն AI-ի հինգ շերտերը։ Firebird-ի համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանը և Ռազմիկ Հովագիմյանը կպատմեն Հայաստանում AI գործարան կառուցող ընկերության պատմությունը, իսկ AMD-ն, Synopsys-ը և Microchip-ը կհամեմատեն ֆիզիկական AI-ի չիպերը։ Այնուհետև՝ համաժողովի գլխավոր իրադարձությունը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA-ի Ռև Լեբարեդյանի զրույցը՝ «Հայաստանի AI հնարավորությունը․ տեսլականից՝ գործողություն», այն մասին, թե ինչ է պետք AI հանգույցի տեսլականն իրականություն դարձնելու համար։ FieldAI-ի համահիմնադիր Ալի Աղան կխոսի այն մասին, թե ինչու են ռոբոտներին պետք ֆիզիկան, ոչ թե ավելի շատ տվյալներ։ Kestrel Robotics-ի համահիմնադիր Նաիրա Հովակիմյանը կխոսի օդում և տիեզերքում անվտանգ ինքնավարության մասին, իսկ օրը կամփոփի Mozilla-ի տեխնոլոգիական տնօրեն Ռաֆֆի Կրիկորյանը։
Օր 3․ Կիրառություններ և կառավարում։ Օրը կբացի AWS-ը՝ գեներատիվ AI-ի իրական դեպքերով։ Campus Cyber-ը, Synergy International Systems-ը և ՀՀ կենտրոնական բանկը կքննարկեն կիբերանվտանգությունը AI-ի դարաշրջանում, Revolut-ը, Tabby-ն, Comfi-ն և Anchorage Digital-ը կորոշեն՝ ստեղծել սեփական AI մոդելներ, թե գնել պատրաստի լուծումներ, իսկ NVIDIA-ի, Agile Robots-ի, All3-ի և Positronic Robotics-ի ներկայացուցիչները կքննարկեն, թե ինչպես ռոբոտներին սիմուլյացիայից հասցնել արտադրություն։ Հայաստանից, Կենտրոնական Ասիայից և Պարսից ծոցի երկրներից հիմնադիրները կպատմեն, թե ինչպես փոքր երկրից ստեղծել գլոբալ ընկերություն։ UATE-ի նախագահ Արմեն Քոչարյանի մոդերատորությամբ Ղազախստանի վարչապետի տեղակալ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Հարի Թեոխարիսը և Բուլղարիայի նորարարության և աճի փոխնախարար Միրա Յոսիֆովան կքննարկեն AI ինքնիշխանությունը և տարածաշրջանային հանգույցները։ Համաժողովը կամփոփի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սատյարթին՝ այն մասին, թե ինչու է AI-ին պետք կարեկցանք, ոչ միայն կարգավորում։
DigiHub, powered by Krisp
DigiHub-ը գործում է գլխավոր բեմին զուգահեռ՝ բոլոր երեք օրերին․
Օր 1․ OpenAI-ը՝ ինչպես դառնալ Codex-ի պրոֆեսիոնալ օգտատեր, Krisp-ը՝ ձայնային գործակալների մասին, TUMO-ն՝ AI-ի և ուսման մասին, ինչպես նաև Armenia Ecosystem Platform-ի մեկնարկը։
Օր 2․ Engineers for Engineers՝ OpenTalks.AI-ի և AAL VC-ի աջակցությամբ․ NVIDIA-ն՝ Nemotron մոդելների ստեղծման մասին, ինչպես նաև պանելներ հաշվողական հզորությունների, գիտության համար AI-ի և արդյունաբերական AI-ի մասին։
Օր 3․ BANA Angels-ի Startup Arena-ն և AI-ը բանկային ոլորտում՝ STAMINA-ի և Pipedrive-ի հետ։
DigiHub-ին զուգահեռ կբացվի ևս մեկ դահլիճ, որտեղ Firebird-ը կներկայացնի Firebird Cloud հարթակը և դրան հասանելիություն ստանալու ձևը, իսկ այնուհետև՝ NVIDIA Tech Talk․ NVIDIA-ի ինժեներների և հետազոտողների վեց սեսիա ինքնավար վարման, աշխարհի մոդելների (world models), AI-ի օգնությամբ մաթեմատիկական բացահայտումների, Omniverse-ի, գործակալային համակարգերի և մոդելների գնահատման մասին։
ArmRobotics
Digitec-ում կանցկացվի ArmRobotics-ի՝ ինքնավար ռոբոտաշինության ազգային առաջնության եզրափակիչը, որը UATE-ն կազմակերպում է արդեն 18 տարի։ Ռեկորդային 180 հայտերից լավագույն թիմերը նոյեմբերի 20-ին կմասնակցեն հաքաթոնի, իսկ նոյեմբերի 21-ին կմրցեն եզրափակիչում՝ «Խելացի ռոբոտներն արհեստական բանականության գործարանում» թեմայով ստեղծված ռոբոտներով։
Ինչպես մասնակցել
Ցուցահանդեսի մուտքն անվճար է՝ գրանցումից հետո։ Տոմսով կարելի է մասնակցել DigiConf գլխավոր բեմի սեսիաներին, երկրորդ օրը՝ DigiHub-ի, երրորդ օրը՝ DigiTalk դահլիճի սեսիաներին, ինչպես նաև B2B գոտում հանդիպումներին։ Մնացած բոլոր սեսիաները բաց են ցուցահանդեսի այցելուների համար։
Digitec 2026-ի գլխավոր հովանավորներն են NVIDIA-ն, Firebird-ը և Krisp-ը, ռազմավարական հովանավորներն՝ Picsart-ը, Netris-ը և Team Group-ը։ Իրադարձությունն անցկացվում է պետական գործընկերների՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ։ Ինստիտուցիոնալ գործընկերների թվում են PMI Science R&D Center Armenia-ն, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը (ISAA), EU4Innovation East-ը և GIZ-ը։
Digitec-ի մասին
Digitec-ը արհեստական բանականության տարածաշրջանային գլխավոր իրադարձությունն է, որը կազմակերպում է UATE-ն։ 2026 թվականին Digitec-ը ամբողջությամբ նվիրված է արհեստական բանականությանը՝ «Արհեստական բանականության աշխարհի նոր հանգույց» խորագրով։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից