Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
«Ուզում եմ հիշենք կանաչապատման ոլորտում մեր իրականացվող բարեփոխումների ընդվզման մակարդակը։ Նույնիսկ Թումանյան փողոցի կռիվների մակարդակը, որ կոնկրետ ըմբոստություն էր։ Սիրելի՛ երևանցիներ, խնդրում եմ՝ այսօր քայլեք Թումանյան փողոցով և տեսեք՝ ինչ գեղեցկություն է»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև հիշեցրել է, թե ինչ տեսակ ընդվզում և պայքար էր մղվում միասնական տոմային համակարգի դեմ։ «Ինչ տարատեսակ նարատիվներ էին ասվում... Այո՛, իդեալական չէ, բայց եկեք արձանագրենք, որ Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք։ Մի ոլորտ, որը տասնյակ տարիներ գործել է ստվերում, և այն գումարները, որոնք մարդկանցից հավաքագրվել են, չեն ուղղվել տրանսպորտի զարգացմանը»,- ասել է նա և հավելել, որ հավաքագրված գումարները կատարվում են անկանխիկ փաստացի փոխանցումներով, և այդ «նապաստակների դեմ պայքարում» հաջողել են։
Ըստ Տիգրան Ավինյանի՝ «Հաջորդ տարի, երբ մենք սկսենք ներդնել նոր կարգավորումներ ճանապարհատրանսպորտային միջոցների վերաբերյալ, ավտոբուսների համար առանձնացված գծեր, նոր հնարավոր սահմանափակումներ՝ տուգանքների տեսանկյունից, ձեզ վստահեցնում եմ՝ այդտեղ էլ կունենանք ընդվզում։ Բայց ձեզ խոստանում եմ, որ այդտեղ էլ չենք նահանջի և մեր առջև դրված խնդիրը կլուծենք»։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը