Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Մեքսիկայում 80 տարեկան հասակում մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը՝ Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, որը հայտնի էր «կնքահայր» և «բոսսերի բոսս» մականուններով։ BBC-ի հաղորդմամբ՝ նա մահացել է Գվադալախարա քաղաքի հիվանդանոցում։
Գալյարդոն ղեկավարում էր Գվադալահարայի կարտելը, որը 1980-ականներին՝ կոկաինի առևտրի ծաղկման շրջանում, վերահսկում էր Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության զգալի մասը։ Նա համագործակցություն էր հաստատել կոլումբիական կարտելների, առաջին հերթին՝ Պաբլո Էսկոբարի ղեկավարած Մեդելինի կարտելի հետ։ Կոլումբիացիներն արտադրում էին կոկաինը, իսկ մեքսիկացիներն ապահովում էին դրա տեղափոխումը ԱՄՆ։
Գործունեության ծավալներն այնքան մեծ էին, որ որոշակի ժամանակահատվածում Էսկոբարի կարտելի կոկաինը զբաղեցնում էր ամերիկյան շուկայի մինչև 80 տոկոսը։ Այդ տարիներին Գալյարդոյի ազդեցության տակ էին հայտնվել ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ և նահանգների ամբողջական վարչակազմեր։
Նրա ենթականերից էր նաև Խոակին «Էլ Չապո» Գուսմանը, որը պատասխանատու էր կարտելի լոգիստիկայի համար։ Հետագայում նա հիմնադրեց Սինալոա կարտելը և դարձավ աշխարհի ամենահայտնի թմրաբարոններից մեկը։ 2019 թվականին Գուսմանը թմրանյութերի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեղադրանքներով դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Գալյարդոյի թմրանյութային կայսրությունը սկսեց փլուզվել 1985 թվականին՝ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե «Կիկի» Կամարենայի առևանգումից և սպանությունից հետո։ Այդ սպանությունը հանգեցրեց Հյուսիսային Ամերիկայում հանցագործների որոնման խոշորագույն գործողություններից մեկին։
1989 թվականին Գալյարդոն ձերբակալվեց և այդ ժամանակվանից գտնվում էր անազատության մեջ։ 2022 թվականին առողջական վիճակի պատճառով նրան թույլատրվել էր անցնել տնային կալանքի, սակայն էլեկտրոնային հսկողության ապարանջանի հետ կապված տեխնիկական խնդիրները խոչընդոտել էին այդ որոշման իրագործմանը։
Գալյարդոյի պատմությունը հիմք է դարձել մի շարք էկրանավորումների, այդ թվում՝ Netflix-ի «Նարկո․ Մեքսիկա» սերիալի համար։
radar armenia


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից