Էլեկտրոնային հսկողություն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման նպատակով (տեսանյութ)
Ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի, ինչպես նաև բռնությունից տուժած անձանց պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով ՆԳ նախարարությունն իրականացնում է էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման գործընթաց։ Այն հնարավորություն կտա վերահսկելու բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պահպանումը՝ նպաստելով բռնության կրկնության կանխարգելմանը և տուժած անձանց անվտանգության ապահովմանը։
Էլեկտրոնային հսկողության համակարգի տեխնիկական հնարավորություններին, շահագործման առանձնահատկություններին և գործնական կիրառման ընթացակարգերին ծանոթացնելու նպատակով նոյեմբերի 10-11-ը Համայնքային ոստիկանության տարբեր ստորաբաժանումների այն ծառայողների համար, որոնք անմիջականորեն ներգրավվելու են վերահսկողության այս մեխանիզմի կիրառման գործընթացում, կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց։
Մասնակիցներին ներկայացվել են համակարգի բաղադրիչները, դրանց գործարկման և կառավարման սկզբունքները, ինչպես նաև էլեկտրոնային ապարանջանների միջոցով սահմանված սահմանափակումների պահպանումը վերահսկելու հնարավորությունները։
«Վերապատրաստումներն ուղղված են հենց համայնքային ոստիկանության այն ծառայողների համար, որոնք ապագայում կիրառելու են սարքավորումները բռնություն գործադրած անձանց դեմ կիրառվող սահմանափակումներով, և բնականաբար, դրանք ուղղված են ինչպես սարքերից օգտվելու, այնպես էլ համապատասխան մշտադիտարկում իրականացնելու հմտությունների զարգացմանը»,-նշել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Վերապատրաստումը միտված է համայնքային ոստիկանների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ ապահովելու էլեկտրոնային հսկողության միջոցների պատշաճ կիրառումը, սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը և հնարավոր խախտումներին օպերատիվ արձագանքը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից