Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբ
Նոյեմբերի 17-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Ուֆա և Սալավաթ քաղաքների ուղղությամբ։
Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական կոմիտեի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը, ձեռնարկությունների անվտանգության ծառայություններն ու շարժական կրակային խմբերը խոցել են ավելի քան 50 անօդաչու թռչող սարք։
Astra-ի ուսումնասիրած տեսանյութերի համաձայն՝ հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավաթը»։
Համալիրը արտադրում է բենզին, դիզելային վառելիք, կերոսին և մի շարք նավթաքիմիական արտադրանքներ, որոնց մի մասն օգտագործվում է նաև ռուսական ռազմարդյունաբերության կարիքների համար։ Տեղի բնակիչները հայտնել են արդյունաբերական գոտում պայթյունների և հրդեհի մասին։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը