ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարված է հասցրել Բահրեյնի Շեյխ Իսա ռազմաբազայում տեղակայված ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան ԱՄՆ-ի բանակի անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի օդային տարածքի շարունակական խախտումների։ Ըստ հաղորդագրության՝ մարտական անօդաչուները հարվածել են ռադիոտեղորոշիչ կայանին և ոչնչացրել այն»։ «Իրանի օդային տարածքի շարունակական խախտումները և տարածաշրջանի ռազմաբազաների և օբյեկտների օգտագործումը երկրի դեմ թշնամական գործողությունների համար անպատասխան չեն մնա», - նշել է ԻՀՊԿ-ն։
Կորպուսը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է Բահրեյնում ամերիկյան կայաններին հարվածելու մասին։ Իր հերթին, Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հնարավոր սպառնալիքի մասին, սակայն այնուհետև հայտնել է, որ վտանգն անցել է։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ «նախազգուշական միջոցառումները շարունակում են գործել», և քաղաքացիներին կոչ է արվում զգոնություն ցուցաբերել։ Բահրեյնի պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը, որ ԻՀՊԿ-ն իրականացրել է Շեյխ Իսա ավիաբազայի ուղղությամբ։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը