Լեհաստանի ՍԴ պաշտոնանկ արված նախագահը կարող է կալանավորվել
Լեհաստանի Սահմանադրական դատարանի պաշտոնանկ արված նախագահ Բոգդան Սվենչկովսկին չի կարողացել մասնակցել իրեն դատական անձեռնմխելիությունից զրկելու հարցով հրավիրված նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ժողովը պետք է քննարկի Սվենչկովսկու և փոխնախագահ Բարտլոմեյ Սոխանսկու անձեռնմխելիությունից զրկելու և նրանց կալանավորելու հարցը։
Առավոտյան Սվենչկովսկին մոտեցել է դատարանի շենքին, սակայն փակ դարպասների մոտ հերթապահող ոստիկանները նրան ներս չեն թողել։ Նա լրագրողներին հայտնել է, որ իրեն չեն թողնում ներս մտնել։ Շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում և վրանային ավան է տեղադրված։
Գլխավոր դատախազությունը միջնորդել էր զրկել այս դատավորներին անձեռնմխելիությունից։ Սվենչկովսկուն մեղադրում են Pegasus և Hermes լրտեսական ծրագրերի կիրառման, լիազորությունների չարաշահման, ինչպես նաև այլ դատավորների աշխատանքին խոչընդոտելու և նրանց աշխատանքային իրավունքները խախտելու մեջ։ Սոխանսկուն նույնպես մեղադրում են դատավորների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար։
Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված ճգնաժամը հոկտեմբերի վերջին սրել է վարչապետի աշխատակազմի և նախագահական նստավայրի միջև առկա հակամարտությունը։ Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ իշխանությունները փորձել են պաշտոնանկ անել նախկին կառավարության օրոք նշանակված Սվենչկովսկուն և Սոխանսկուն։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետ
Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (...
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը