Նրանք ձեզ զգուշացրել էին եղբայրասպան ռեյտինգային ընտրակարգի մասին
ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների վերջին օրերի «հերոսամարտերը» եւ գնալով ահագնացող բախումները մեզ ստիպեցին հիշել, որ ժամանակին Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ զգուշացնում էին այն վտանգների մասին, որն իր հետ բերելու է խայտառակ ռեյտինգային ընտրակարգը:
Ներկայացնենք նրանց, ովքեր ժամանակին սթափության կոչ էին անում, սակայն նրանց ձայնը խլացվեց ագրեսիվ հնազանդ մեծամասնության կողմից:
Եւ այսպես, ռեյտինգային ընտրակարգին դեմ են քվեարկել.
«Համախմբում» կուսակցությունից՝ Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը (Վարդան Օսկանյանը եւ Հայկ Խաչատրյանը բացակա են եղել)
ՀԱԿ խմբակցությունից՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը
Ժառանգություն խմբակցությունից՝ Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Զարուհի Փոստանջյանը
ՕԵԿ խմբակցությունից՝ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, Մհեր Շահգելդյանը եւ Իշխան Խաչատրյանը
Այս խայտառակ օրինագծի քվեարկության ժամանակ չեն քվեարկել Լյովա Խաչատրյանը, բացակա է եղել Գագիկ Ծառուկյանը, չի քվեարկել նաեւ Կարեն Կարապետյանը, բացակա է եղել Միքայել Մելքումյանը:
ԲՀԿ խմբակցությունից ձեռնպահ են քվեարկել Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Կարապետյանը:
Ցավոք, այսօր ականատես ենք դառնում, թե ինչ աղետալի հետեւանքների է հանգեցրել ռեյտինգային ընտրակարգը: Ի դեպ, դեռ ընտրարշավը պաշտոնապես չի մեկնարկել: Ամեն ինչ, ցավոք, դեռ առջեւում է:
Top-News.am


















































Կարող եք քվեարկել առանց ռեյտինգային թեկնածուին ձայն տալու (Տեսանյութ)
Ինչու եւ ումից են վախենում հայերը 2
Կարեն Կարապետյանը՝ ընդդեմ ռեյտինգային ընտրակարգի
Ընտրողները չեն հասկանում, թե ինչ է ռեյտինգային ընտրակարգը
ՀՀԿ-ականների կռիվը թեւածում է քաղաքից քաղաք
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»