Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը
Մեծ Բրիտանիայում գանձ որոնողը մետաղորսիչի օգնությամբ հայտնաբերել է շուրջ 1000 տարվա պատմություն ունեցող ոսկե կախազարդ, որը, մասնագետների կարծիքով, կարող է խորհրդանշել «Աստծո ձեռքը»։ 58-ամյա Նիք Բերին գտածոն հայտնաբերել է Անգլիայի Հեմփշիր կոմսության գյուղատնտեսական տարածքում։ Նրա խոսքով՝ մետաղորսիչը հստակ ազդանշան է տվել, իսկ հողը փորելիս նկատել է ոսկու փայլը։ Ավելի քան 30 տարի մետաղորսությամբ զբաղվող տղամարդը խոստովանել է, որ երբեք նման գտածո չէր ունեցել։
Մասնագետների նախնական գնահատմամբ՝ կախազարդը վերագրվում է 9-10-րդ դարերին։ Հավանաբար այն կրել է բարձր սոցիալական դիրք ունեցող անձը՝ որպես վզնոց կամ պաշտպանիչ թալիսման։ Treasure Hunting ամսագրի խմբագիր Ջուլիան Էվան-Հարթի կարծիքով՝ ձեռքի տեսքով զարդը կարող է պատկերել «Աստծո ձեռքը»։ Նման խորհրդանիշ հանդիպում է ուշ սաքսոնական և վիկինգների ժամանակաշրջանի մետաղադրամների, ինչպես նաև ավելի ուշ շրջանի եկեղեցական արվեստի նմուշներում։
Կախազարդը կշռում է 1,6 գրամ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ դրա արժեքը կարող է հասնել հարյուր հազարավոր ֆունտերի։ Եթե այն ձեռք բերի թանգարան կամ հանրային հաստատություն, հայտնաբերողն ու հողի սեփականատերը կարող են փոխհատուցում ստանալ։ Բերին գտածոն անվանել է իր կյանքի ամենակարևոր հայտնագործությունը՝ նշելով, որ դժվար թե երբևէ նման բան գտնի։
radar armenia


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»