Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում
Հայաստանի Հանրապետությունը միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը հետ կկանչի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանում: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վեճերին, ապա խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ կարող է, իհարկե, որոշում կայացվել, հետ քաշել միմյանց նկատմամբ հայցերը, բայց դա այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջնական ստորագրեն խաղաղության պայմանագիր»,- ասաց Մակունցը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 15-րդ կետը սահմանում է.
«Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում Կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը Կողմերի միջև գոյություն ունեցած խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս Կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային