Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ Ուիթքոֆ
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը։ Բանակցությունների անցկացման ժամանակն ու վայրը X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նրա խոսքով՝ հանդիպումը նվիրված է լինելու «հետպատերազմյան անվտանգության միջոցառումներին, դեէսկալացիային, հումանիտար ջանքերին և դեպի խաղաղություն տանող հաջորդ քայլերին»։
Սպասվում է, որ այս շաբաթ ամերիկացի բանակցողները Բրյուսելում կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Եվրոպայի հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը և Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու տնտեսական հնարավորությունները, նշել է Ուիթքոֆը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված առաջընթացը զարգացնելու հնարավորությանը՝ դեպի համապարփակ և տևական խաղաղության համաձայնագիր, որը կապահովի երկարաժամկետ անվտանգություն ապագա սերունդների համար», — գրել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը։
Ուիթքոֆը հոկտեմբերին Օսլոյում հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ վերջին բանակցությունները տեղի են ունեցել այս տարվա փետրվարին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին