Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում 2026 թվականի նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը, որոնց արդյունքներով դատախաղ-մրցույթի հաղթող թիմ է ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմը (թիմ 3)։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Երևանի պետական համալսարանի և Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համատեղ մեկնարկել էր «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական 1-ին դատախաղ-մրցույթը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթում իրենց ուժերն են փորձել Հայաստանում գործող տարբեր բուհերի  55 ուսանողներից բաղկացած 14 թիմեր:

Մրցույթին՝ որպես դատավորներ, ներգրավված են եղել ավելի քան 40 իրավաբան՝ դատավորներ, դատախազներ, փաստաբաններ և իրավաբան-գիտնականներ։

Դատախաղ-մրցույթի շրջանակում 2026 թվականի հոկտեմբերի 24-ին մրցույթի մասնակիցների համար Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր Վարպետաց դաս։

2026 թվականի հոկտեմբերի 30-31-ին Երևանի պետական համալսարանում անցկացվել էր նախընտրական՝ բանավոր երկօրյա փուլը, որի ընթացքում մասնակիցները հանդես էին եկել հայցվորի և պատասխանողի դիրքերից՝ առաջադրված խնդրի վերաբերյալ ներկայացնելով իրենց իրավական փաստարկները, պաշտպանելով դիրքորոշումներն ու պատասխանելով դատավորների հարցերին։

Նախընտրական փուլի արդյունքներով՝ կիսաեզրափակիչ փուլ էին անցել 4 թիմեր՝ մեկական թիմ՝ Երևանի պետական համալսարանից ու Պետական կառավարման ակադեմիայից և երկու թիմ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանից։

Գլխավոր դատախազության շենքում 2026 թվականի նոյեմբերի 1-ին ամփոփվել են մրցույթի կիզաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի արդյունքները։

Դատախաղ մրցույթի մեկնարկից առաջ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում ներգրավված բոլոր բուհերին՝ ակտիվ և որակյալ մասնակցության համար ու ընդգծել, որ դատախաղը նվիրված է պատվարժան մարդու՝ պետական շահերի պաշտպանության ոլորտին մեծ ուշադրություն դարձրած՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հիշատակին, ում ծննդյան 100-ամյակը լրանում է այս տարի։

«Մեր թիմի մեծագույն ջանքերով, մենք այսօր վերակենդանացնում ենք պետական շահերի պաշտպանության գործառույթը: Մեր նպատակն է, որ դուք հետաքրքվեք այս ոլորտով, սիրեք այս ոլորտն այնպես, ինչպես մենք ենք արդեն սիրել և կարողանաք փոխարինել մեզ, երբ կավարտեք բուհը և ցանկություն կունենաք աշխատել Դատախազությունում: Հաղթող թիմն այսօր կլինի առաջինը Հայաստանի Հանրապետությունում, ով կստանա հուշամեդալ՝ նվիրված Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։ Այս գործընթացում մենք էլ մեր հերթին արել ենք առավելագույնը, որ լինենք մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ հասկանալի և մաքսիմալ բարեվարք»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս  ողջունել է դատախաղ-մրցույթի մասնակիցներին և նշել, որ Գլխավոր դատախազությունում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան ստեղծվել է նաև նման միջոցառումներ անցկացնելու նպատակով։ «Այսօրվա աշխարհում ամենակարևոր կապիտալը գիտելիքն է, դրա միջոցով եք հարթելու ձեր կյանքի ապագան»,- ընդգծել է Հովհաննես Հովհաննիսյանն ու հաջողություն մաղթել թիմերին:

Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի փոխտնօրեն Արման Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին նախաձեռնության համար և կոչ է արել մասնակիցներին չվախենալ սխալներից, խորհրդանշական «պարտությունից», աշխատել սխալների վրա, որպեսզի հետագայում, իրական դատավարություններում ներկայանան մասնագիտական որակյալ փորձով ու կարողություններով։

Մրցույթի արդյունքներով՝ 1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը (թիմ 3)` հավաքելով 278 միավոր՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած՝ Երևանի պետական համալսարանի թիմին (թիմ 7) գերազանցելով 1 միավորով։

«Լավագույն գրավոր աշխատանք» անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու թիմեր՝ մեկը՝ Հայցադիմումի, մյուսը՝ Հայցադիմումի պատասխանի համար։ Մասնավորապես՝

1. «Լավագույն հայցադիմում» է ճանաչվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի (թիմ 3) ներկայացրած աշխատանքը՝ վաստակելով հնարավոր 300 միավորից 272-ը։

2. «Լավագույն հայցադիմումի պատասխան» է ճանաչվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի թիմի ներկայացրած աշխատանքը՝ վաստակելով հնարավոր 300 միավորից 282-ը։

«Լավագույն բանախոսներ» անվանակարգում մրցանակների են արժանացել բանավոր փուլում իրենց անհատական ելույթներով առանձնացած և առավելագույն միավորներ ստացած մասնակիցները՝ Երևանի պետական համալսարանի ուսանողներ Նանե Գևորգյանը և Ռոբերտ Սարգսյանը։

Մրցույթի հաղթող թիմին` Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմ 3-ին, ի թիվս այլնի, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից շնորհվել է ՀՀ դատախազության կողմից  թողարկված «Արտավազդ Գևորգյանի անվան» հուշամեդալը։

Ամփոփելով «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» առաջին դատախաղ-մրցույթին նվիրված միջոցառումը՝ ՀՀ գլխավոր դատախազը կրկին շնորհակալություն է հայտնել Երևանի պետական համալսարանին և Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին՝ մրցույթի կազմակերպմանը ներդրած համատեղ ջանքերի համար, 40 դատավորներին՝ օբյեկտիվ, անկախ և բազմակողմանի գնահատումն ապահովելու համար, Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանին՝ դատախաղ-մրցույթի հետաքրքիր և որակյալ խնդիրը մշակելու համար և ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանին՝ դատախաղ-մրցույթը բարձր ստանդարտով կազմակերպելուն ուղղված անգնահատելի ջանքերի համար։