Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները
Աբու Դաբիում ընթացող ADIPEC 2026 միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիր և նախագահ Հուսեյն Ալ Նուեյսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ էներգիայի կուտակման համակարգերի (BESS) ներդրման ոլորտում ընկերության հնարավոր ներգրավվածության և Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցերը։
Նախարարը կարևորել է վերականգնվող էներգետիկայի ոլորտում «AMEA Power»-ի միջազգային փորձն ու տեխնոլոգիական ներուժը՝ ընդգծելով, որ էներգիայի կուտակման համակարգերի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման, համակարգի ճկունության բարձրացման և էներգամատակարարման կայունության ապահովման տեսանկյունից։
Իր հերթին Հուսեյն Ալ Նուեյսը հետաքրքրություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության խորացման և հանրապետությունում կայուն էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները դիտարկելու հարցում:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային քննարկումները շարունակել ընդլայնված մասնագիտական կազմով:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին