ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ
2026 թվականի նոյեմբերի 3-4-ը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։
Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն» ծրագրի շրջանակներում։
Այցի նպատակն է խորացնել մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի, այդ թվում՝ վճիռների հիման վրա վերաբացված գործերի քննության առանձնահատկությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի չափանիշների և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման վերաբերյալ։
Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի մի շարք կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչության, ՄԻԵԴ քարտուղարության, Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE), Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) և Եվրոպայի խորհրդի հանցավորության հիմնախնդիրների եվրոպական կոմիտեի (CDPC) ներկայացուցիչների հետ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվելու ՄԻԵԴ վճիռների կատարման նկատմամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողության մեխանիզմներին, վճիռների հիման վրա գործերի վերաբացման ընթացակարգերին, ՄԻԵԴ դիմումների ընդունելիության չափանիշներին և գործերի քննության արդյունավետության բարձրացմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորված՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքի ապահովման, հարցերին։
Այցի շրջանակներում նախատեսված մասնագիտական քննարկումները և փորձի փոխանակումը միտված են դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային չափանիշներին համապատասխան իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարման ուղղությամբ ներպետական ու միջազգային գործընկերների համագործակցության ամրապնդմանը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Հուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասին