Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ
Ամերիկյան Walt Disney ընկերությունը պատրաստվում է կրճատել հազարավոր աշխատակիցների՝ տարեկան ծախսերը 20 տոկոսով նվազեցնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։ Կրճատումները կանդրադառնան հատկապես թեմատիկ զվարճանքների այգիներին, հեռուստաալիքներին և կինոստուդիային։
Աղբյուրների համաձայն՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջոշ Դ'Ամարոն նախատեսում է խնայված միջոցների մի մասն ուղղել նոր բովանդակության ստեղծմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև զվարճանքների այգիների և զբոսաշրջային նավերի բիզնեսի աջակցությանը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ վերջին տարիներին Disney-ն արդեն միլիարդավոր դոլարների ծախսեր է կրճատել և հազարավոր աշխատատեղեր վերացրել։ Անցած ֆինանսական տարվա ավարտին ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 231 հազար։
Գործակալության տվյալներով՝ աշխատակիցների թվաքանակն են կրճատում նաև մեդիա ոլորտի այլ ընկերություններ, այդ թվում՝ Netflix-ը, Sony Pictures Entertainment-ը, ինչպես նաև Paramount-ի և Warner Bros.-ի ստորաբաժանումները։ Ընկերությունների համար գնալով դժվարանում է լսարանի ուշադրության համար մրցակցությունը սոցիալական ցանցերի և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների՝ Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ։
radar armenia


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին