Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ
Ֆրանսիան բանակցություններ է վարում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ՝ առանց բնակության թույլտվության երկրում գտնվող աֆղանստանցի միգրանտներին Աֆղանստան վերադարձնելու հարցով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նախարարի խոսքով՝ խոսքը տեխնիկական քննարկումների մասին է։ Նա նշել է, որ Ֆրանսիայում գտնվող աֆղանստանցի միգրանտներից ոմանք կարող են սպառնալ հասարակական կարգին, ուստի նրանց արտաքսումը իշխանությունների առաջնահերթություններից է։
Ֆրանսիան միացել է Եվրամիության շուրջ 20 երկրների խմբին, որոնք ձգտում են արագացնել աֆղանստանցի քաղաքացիների վերադարձը։ Այդ երկրների թվում են Գերմանիան, Բելգիան և Շվեդիան։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիան պաշտոնապես չի ճանաչում 2021 թվականին իշխանության եկած «Թալիբան» շարժման կառավարությունը և նրա հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։
Ֆրանսիական ընդդիմությունը քննադատում է այս քայլերը՝ համարելով, որ դրանք կարող են հանգեցնել թալիբների իշխանության լեգիտիմացմանը։ Իրավապաշտպան կազմակերպություններն էլ զգուշացնում են Աֆղանստանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի և հումանիտար ճգնաժամի մասին՝ կոչ անելով դադարեցնել հարկադիր վերադարձները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Բնությունը չի սպասում մեր համաձայնությանը. COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ