Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարի
Նոյեմբերի 2-4-ը Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում կանցկացվի մարտական գործողությունների վետերաններին նվիրված հրաձգության միջազգային մրցաշար։ Մրցումներին կմասնակցեն վեց երկրների ներկայացուցիչներ, որոնք մեդալների համար կպայքարեն օդամղիչ հրացանով և ատրճանակով հրաձգության մրցաձևերում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
Հայաստանը մրցաշարում կներկայացնեն երեք վետերան մարզիկներ՝ Ալեքսան Բայանդուրյան Գագիկ Խուրշուդյան Դավիթ ՀակոբյանՊատվիրակության ղեկավարն է Կարեն Տոնոյանը։
«Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի աջակցությամբ հայ մարզիկներն առաջին անգամ կմասնակցեն նման միջազգային մրցաշարի՝ Հայաստանը ներկայացնելով պարալիմպիկ հրաձգություն մարզաձևում։
Երկու տարի առաջ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն նպատակ էր դրել Հայաստանում զարգացնել պարալիմպիկ հրաձգությունը։ Այս մասնակցությունը նպատակին հասնելու առաջին կարևոր գործնական քայլն է՝ նոր մարզաձևի զարգացման և վետերան մարզիկների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար