Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում Ռուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններ

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է
Հարեվաններ

Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Երևանում սկսվել է էներգետիկ շուկայի բարեփոխումներին նվիրված փորձագիտական աշխատաժողովը, որն անցկացվում է «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի շրջանակում։ Միջոցառման նպատակն է աջակցել Հայաստանում ոլորտային բարեփոխումներին՝ ԵՄ-ի և անդամ երկրների փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և ոլորտի կարգավորման առանցքային հարցերի քննարկման միջոցով։

Միջազգային մասնագետները ներկայացնում են Եվրամիության, մասնավորապես Հունգարիայի փորձը՝ անդրադառնալով կարգավորիչ և ինստիտուցիոնալ մոտեցումներին, ինչպես նաև դրանց տեղայնացման և գործնական կիրառման հնարավորություններին։

Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի էներգետիկ համակարգերի սինքրոնացումը երկրի էներգետիկ շուկայի վրա։ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը «Ռադիոլուրի» հարցին արձագանքում է ՝

« Ինտեգրումը կամ կապ հաստատելը հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի էներգոհամակարգի հետ, այո, այսօր օրակարգի խնդիր է։ Որպես էներգետիկ, որպես ոլորտի ներկայացուցիչ` ես դրական եմ նայում այս   ամեն ինչին, որովհետև անկախ ամեն ինչից, հարևան նոր երկրի հետ նման կապեր ստեղծելը նոր հնարավորություններ է բերում մեր էներգահամակարգի ավելի ճկուն, ավելի հուսալի, ավելի կայուն աշխատանքի համար» ։

Հայաստանը որդերգրել է էներգետիկ շուկայի ազատականացման ճանապարհը։ Հարևան երկրների էներգետիկ համակարգերի հետ ներդաշնակեցումը նաև այս համատեքստում է՝ ասում է  Մեսրոպ Մեսրոպյանը։ Կարծում է, որ թե հոսանքի ներկրման, և թե արտահանման դեպքում Հայաստանը շահեկան դիրքերում կլինի։

«Շուկայի ռեֆորմի ամբողջ տրամաբանությունը նաև հենց այդտեղ է։ Վերջնական, այսպես ասած, հանգրվանն այն է, որ երկրի ներսում շուկան ազատականացնելուց հետո այն պետք է անպայման ինտեգրվի հարևան երկրների շուկաների հետ, որպեսզի իրական շուկա ունենանք։  Եթե մեզ իսկապես հաջողվի առաջիկա ժամանակներում կամ տարիներին ստեղծել իրական կապեր մեր բոլոր հարևան երկրների հետ, ապա մեր շուկայի ինտեգրումը իրապես հնարավոր դառնա։ Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի և հոսանքի արտահանման, և ներմուծման դեպքում։ Մենք ներկրելու ենք էժան էլեկտրաէներգիա և արտահանելու ենք հնարավորինս թանկ էլեկտրաէներգիա»։

«ԵՄ–ն հանուն  էներգիայի» ծրագրի փորձագետ Արմին Բյումն ընդգծում է՝ հայաստանյան բաղադրիչը փորձում է նպաստել մրցունակ ու ինտերգրված  էներգետիկ ոլորտի ձևավորմանը։  Ոլորտի հիմնական՝ «Էներգետիկայի մասին»  օրենքի վերանայումից հետո այժմ ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլն է։   

Հայաստանի էներգետիկ համակարգում  նորություն են կուտակիչ կայանները, այդ առումով ի՞նչ անելիք ունի Հայաստանը՝ հարցնում եմ  «ԵՄ–ն հանուն  էներգիայի» ծրագրի հայաստանյան փորձագետին։

« Այո, միանգամայն իրավացի եք, սա լրիվ նորություն է Հայաստանի օրենսդրական համակարգում։  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 4–ը վերջնաժամկետ ունի համապատասխան ենթաօրենսդրական ակտերը մշակելու համար։  Մեր առաջնահերթություններից մեկն այս  գործում օգնելն է, որովհետև դա առաջին  քայլն է` ներդրողների համար ստեղծելու գրավիչ միջավայր և օրենսդրական հուսալի հենք»։

«Էներգետիկայի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններով իրավական հիմքեր են ստեղծվում էներգիայի պահեստավորման համակարգերի  համար: Պահեստավորման համակարգերը թույլ են տալիս կուտակել ավելցուկային էներգիան և մատակարարել այն ըստ անհրաժեշտության:  Դրանք մեծացնում են նաև  ցանցի կայունությունն ու  հուսալիությունը՝ ասում է ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

«Շուկայի ընդլայնման տեսանկյունից կարևոր տարի էր` հաշվի առնելով, որ այս տարի «Էներգետիկայի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել` նվիրված էներգիայի պահեստավորմանը։ Սա, մեր կարծիքով,  լրացուցիչ խթան կհանդիսանա հետագա բարեփոխումների համար»։

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը ենթադրում է նաև այլընտրանքային մատակարարների մասնակցություն, ինչը մրցակցային դաշտ է ձևավորում: Այս փուլում դեռ խոշոր սպառողները հնարավորություն ունեն ընտրելու իրենց նախընտրած մատակարարին, նրա հետ պայմանագիր կնքելու և էլեկտրաէներգիա գնելու շահավետ պայմաններով:

Երբ շարքային սպառողն էլ այդ ընտրությունն անելու հնարավորություն կունենա՝ հարցնում  եմ  ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

«Աստիճանական ազատականացում է մեզ  մոտ տեղի ունենում։ Ամենավերջին փուլում է, որ կենցաղային սպառողը պետք է հայտնվեր ազատական շուկայում,  բայց այս պահին դեռ հեռու ենք այդ կետից»։

Շուկայի ազատականացման այս փուլի արդյունքներից ՀԾԿՀ նախագահը գոհ է։ Հիմնավորումներից մեկը թրեյդերների թվի ավելացումն է։ Խոսքը որակավորված այն  ընկերությունների մասին է, որոնք զբաղվում են էլեկտրաէներգիայի մեծածախ առևտրով: Մեսրոպյանի խոսքով՝  արտադրված հոսանքի 30 տոկոսը իրացվում է այդ  շուկայում։