Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հայտարարել է, որ Թուրքիայի սոցիալական ցանցերի տիրույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են տարածվում։
Խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ Ալիևի կողմից չհնչեցված արտահայտությունները վերագրվում են նրան և ներկայացվում որպես պետության ղեկավարի պաշտոնական դիրքորոշում։ Խորհուրդը դա որակել է որպես հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն։
Ադրբեջանական կառույցը կոչ է արել նախագահի ելույթների և հայտարարությունների վերաբերյալ տեղեկությունները ճշտել բացառապես պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին՝ զերծ մնալ չհաստատված տեղեկությունների տարածումից։
Հայտարարությունը հնչել է Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող լարվածության ֆոնին։ Տարաձայնությունների պատճառներից մեկը դարձել են Ադրբեջանում դպրոցական համազգեստի նոր կանոնները, որոնք սահմանափակում են գլխաշորերի կրումը։ Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ քննադատել են այդ որոշումը, ինչին Բաքուն արձագանքել է՝ մեղադրելով թուրքական կողմին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։


















































Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. Ավինյան