Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետո Haypass.am-ը գործում է բնականոն հունով Silicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակում Արարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբ Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026 Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն 93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտել Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն ՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկա Հավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր Գրիգորյան Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները

Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և Ռուսաստանում
Տեսանյութեր

ՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել նոր կենսաչափական անձնագրի շնորհանդեսը և առաջին անձնագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ միջոցառումն առանձնացել է մշակութային և տեխնոլոգիական լուծումների ինքնատիպ համադրությամբ․ յուրօրինակ ձևաչափով ներկայացվել են նոր կենսաչափական անձնագրի էջերում արտացոլված Հայաստանի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, ազգային ինքնությունն ու պետականության խորհրդանիշները. hայոց այբուբենից ու Հայկ Նահապետից մինչև Էրեբունի, պատմամշակութային հուշարձաններից մինչև ժամանակակից պետական կառույցներ, հայկական բնաշխարհի տեսարժան վայրերից մինչև ազգային մշակույթի առանձնահատկություններ: 

Հանդիսավոր արարողության ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է հանձնել նոր նմուշի առաջին կենսաչափական անձնագիրը։ Կենսաչափական նոր անձնագրեր են հանձնվել նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և անվանի դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին։

Խորհրդանշական էր նաև հոկտեմբերի 31-ին իրենց 16-ամյակը նշող հինգ երիտասարդների մասնակցությունը։ Նրանք իրենց առաջին անձնագրերը՝ նոր կենսաչափական փաստաթղթերը, ստացել են ՀՀ վարչապետից՝ դառնալով հանդիսավոր արարողության անմիջական մասնակիցները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը պետք է նոր թափ հաղորդի Հայաստանում թվայնացմանը՝ ընդլայնելով քաղաքացիներին հասանելի ծառայությունների շրջանակը։ «Այսօրվա միջոցառումը և կենսաչափական անձնագրերը մեր պետության մասին են, իսկ պետությունը ստանդարտի մասին է։ Այնտեղ, որտեղ կա ստանդարտ, վստահաբար այնտեղ կա պետություն, և այսօր մենք արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը»-ընդգծել է Վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոր անձնագրերը հնարավոր չէ կեղծել, ինչը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ միջազգային վստահության ամրապնդման տեսանկյունից։

Անդրադառնալով սահմանահատման ընթացակարգերի պարզեցմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանից սկսած՝ Հայաստանի սահմանային անցման կետերում ներդնել e-gate ավտոմատացված համակարգեր։ Դրանք կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտան ինքնուրույն անցնել սահմանային հսկողությունը։
Անդրադառնալով քաղաքացիների ինքնության պաշտպանությանը՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կենսաչափական համակարգը թվայնացող դարում, թվային միջավայրում պետք է երաշխավորի մարդկանց ինքնության անվտանգությունը։

«Մեր անձնագրի ձևավորումն արտացոլում է այն հազարամյա ճանապարհը, որն անցնելով և դժվարությունները հաղթահարելով՝ հասել ենք այս կետին՝ Իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նա շնորհակալություն է հայտնել նաև համակարգի ներդրման գործում առանցքային դերակատարում ունեցած բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, IN Groupe կոնսորցիումի գործընկերներին։

Անդրադառնալով ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ Վարչապետը նշել է, որ կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգն էական նշանակություն ունի բանակցությունների հաջող ավարտի համար։ Նա վերահաստատել է այս ուղղությամբ առաջ շարժվելու վճռականությունը՝ քաղաքացիների համար հարմարավետ ճանապարհորդելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով։

«Անձնագիրը՝ իր ձևավորմամբ, իր բովանդակությամբ, իր քաղաքական ուղերձով, մեզ ավելի կբերի այն գիտակցությանը և համոզմունքին, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, և մեր պետությունն է մեր ինքնությունը»,- ընդգծել է վարչապետը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում կարևորել է նոր սերնդի կենսաչափական փաստաթղթերի ներդրումը՝ ընդգծելով, որ սահմանվում է որակապես նոր նշաձող՝ թևակոխելով ժամանակավրեպ ենթակառուցվածքներից դեպի ոլորտի տեխնոլոգիական զարգացման նոր փուլ։

Նախարարի խոսքով՝ նախաձեռնությունը ոչ միայն ՆԳՆ բարեփոխումների օրակարգի, այլև Հայաստան-Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացի կարևոր բաղադրիչներից է՝ միտված փաստաթղթավորման համակարգի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի ներդրմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։

Այդ համատեքստում առանձնակի կարևորվել են անձը հաստատող փաստաթղթերի պաշտպանվածության մակարդակի բարձրացումը, անձի նույնականացման հուսալի մեխանիզմների ներդրումը և փաստաթղթերի միջազգային փոխճանաչելիության ապահովումը։

«Այսօր մենք բացում ենք նոր էջ Հայաստանի անձը հաստատող փաստաթղթերի պատմության մեջ։ Ժամանակակից աշխարհում մարդու թվային ինքնությունը պետության ամենակարևոր արժեքներից է։ Մեր պատասխանատվությունն է ապահովել, որ այդ ինքնությունը լինի պաշտպանված, հուսալիորեն ճանաչելի և անվտանգ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։

Հայաստանը միանում է անձնագրերի միջազգային փոխճանաչելիությունն ապահովող՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի համակարգին։ Սա նշանակում է, որ մեր փաստաթղթերի թողարկման համակարգը ոչ միայն պետության ներսում է հաստատուն, այլև միջազգային բարձր չափանիշներին համապատասխանելով փոխճանաչելի է ամբողջ աշխարհում»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության այս ձևաչափը կյանքի կոչելը պահանջել է քաղաքական կամք և հետևողական աշխատանք։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընթացը հետևողականորեն առաջնորդելու, թիմի հետ մշտական կապի և ծրագրի մանրամասների նկատմամբ ուշադրության համար՝ ընդգծելով, որ այդ ներգրավվածությունը մեծապես նպաստել է արդյունքի ապահովմանը։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև գործընկերներ IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններին։

Նոր կենսաչափական անձնագրի ներդրումը Հայաստանի փաստաթղթավորման համակարգի արդիականացման առանցքային քայլերից է՝ ուղղված փաստաթղթերի անվտանգության ամրապնդմանը, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լավարկմանը։