Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելն ընտրություններից առաջ Իրանի վրա հարձակվելու ծրագիր չունի և հերքել է տարածված լուրերն այն մասին, թե Իրանի հարցով տարաձայություններ են եղել քաղաքական ղեկավարության և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) միջև: Այս մասին Կացը գրել է X միկրոբլոգում։ «Իրանի հարցի շուրջ քաղաքական ղեկավարության և Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) միջև առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ։
Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ վարչապետի, իմ և ԻՊԲ-ի միջև Իրանի հարցի շուրջ համակարգումը եղել է լիարժեք, ինչը հանգեցրել է Իսրայել Պետության անվտանգության համար աննախադեպ պատմական ձեռքբերումների»,- ասվում է գրառման մեջ։ Նա հավելել է. «Միանշանակ հայտարարում եմ, որ Իսրայելը մտադրություն չի ունեցել Իսրայելում ընտրություններից առաջ հարձակում սկսել Իրանի վրա․ մենք հստակեցրել ենք, որ եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք մեծ ուժով, իսկ այս թեմայով տարածվող բոլոր լուրերն ամբողջովին կեղծ են»։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել