ԿԳՄՍՆ հերթական գործակարգավարական խորհրդակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարները, ինչպես նաև հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության գործունեության ընթացիկ հարցերը, իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա անելիքները։ Անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերին։ Նախարարը կարևորել է անհրաժեշտ աշխատանքների ժամանակին իրականացումը՝ ընդգծելով ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի անխափան կազմակերպման համար պատշաճ պայմանների ապահովման անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև կապիտալ ծախսերի կատարողականին առնչվող հարցեր։ Ժաննա Անդրեասյանը հանձնարարել է հետևողական լինել իրականացվող աշխատանքների ընթացքի և սահմանված ժամկետների պահպանման նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով մշտադիտարկման այցեր։
Նախարարն անդրադարձել է նաև շրջանառության մեջ գտնվող իրավական ակտերի նախագծերի ընթացքին, կարևորվել է մինչև տարեվերջ նախատեսվող բյուջետային վերաբաշխումների և համապատասխան որոշումների նախագծերի սեղմ ժամկետներում շրջանառության ապահովումը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել բուհերի ընդունելության քննությունների ցանկի հաստատման որոշման նախագծին:
Անդրադարձ է կատարվել նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպչական հարցերին. նախարարը կարևորել է գործընթացի պատշաճ կազմակերպումը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նախատեսվող միջոցառումների կազմակերպմանը, դրանց վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովմանը և առաջիկա աշխատանքների համակարգմանը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում