Ուկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրա
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի չեզոքության և ուկրաինական բանակի սահմանափակման հարցերը քննարկման ենթակա չեն։ «Մենք չենք կարող խոսել մեր պետության չեզոքության մասին։ Մենք չենք կարող խոսել ուկրաինական բանակի սահմանափակման մասին։ Մեր բանակի սահմանափակումներն ու Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն»,- ասել է նա։
Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը պետք է կապված լինի պատերազմի ավարտի հետ՝ անկախ նրանից, թե դրանց վերացումն ինչ տնտեսական օգուտ կարող է բերել ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ասիային, Աֆրիկային, Եվրոպային կամ Ուկրաինային։
«Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի ագրեսիայի, մեր տարածքների զավթման, ապօրինի օկուպացիայի և սպանությունների պատճառով։ Հետևաբար, պատժամիջոցների վերացումը կարող է կապված լինել միայն պատերազմի ավարտի, դիվանագիտության, վերականգնման և անվտանգության երաշխիքների հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Անդրադառնալով ռուսական դիզելի արտահանմանը՝ Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի հարվածները չեն ազդել համաշխարհային գների վրա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բաժինը դիզելի համաշխարհային արտահանման մեջ մոտ 2% է, իսկ մնացած 98%-ը բաժին է ընկնում այլ արտահանողներին։
Զելենսկին խոսել է նաև Starlink կապի հասանելիության և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռների տրամադրման մասին. «Եթե մեզ համար Starlink-ը չմիացնեք, և դա ամբողջությամբ ձեզնից է կախված, ապա տվեք մեզ մի բան, որն այլևս կախված չի լինի Մասկից կամ Պուտինից։ Ասում եք՝ Մասկը չի ցանկանում դա անել։ Լավ։ Այդ դեպքում մեզ Patriot հրթիռներ տվեք։ Կարծում եմ՝ դա արդարացի է»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ պահին Ուկրաինան լրացուցիչ Patriot հրթիռներ չի ստացել, պատժամիջոցները վերացվել են, իսկ Starlink-ի հասանելիությունն ընդլայնելու փոխարեն սահմանափակվել է արդեն գործող կապի արագությունը։
«Այդ պահին մենք ոչինչ չստացանք։ Պատժամիջոցները վերացվեցին։ Ոչ ոք մեզ լրացուցիչ Patriot հրթիռներ չտվեց։ Starlink-ի հասանելիությունն ընդլայնելու փոխարեն նրանք նվազեցրին այն կապի արագությունը, որն արդեն ունեինք։ Այդ պատճառով էլ արձագանք եղավ։ Մենք պայքարում ենք մեր կյանքի համար»,- հայտարարել է Զելենսկին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում