Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի երթ
Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը նոր բողոքի ալիք են սկսել, որն ուղղված է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության դեմ։
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, Թբիլիսիում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի երթ, որը համընկել է Սահմանադրական դատարանում ընդդիմադիր կուսակցություններն արգելելու մասին հայցի քննարկման հետ։
Ցուցարարները՝ Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշներով, Թբիլիսիի պետական համալսարանից շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա։
«Կոալիցիա հանուն փոփոխությունների» առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է նոր բողոքի ալիքի մեկնարկի մասին։ Ըստ նրա՝ շարժման գագաթնակետը կլինի նոյեմբերի 28-ին՝ Վրաստանում համաժողովրդական բողոքի ցույցերի մեկնարկի երկրորդ տարելիցին։
«Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ցերեթելին ընդգծել է, որ երկրում տեղի է ունենում քաղաքական կյանքի սահմանափակում և կուսակցությունների արգելում։ Նա նշել է, որ եվրաինտեգրման առաջամարտիկ համարվող Վրաստանն այսօր վերածվել է հետնապահի։
Վրաստանում ցույցերը սկսվել են 2024 թվականի գարնանը՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի պատճառով, իսկ նույն թվականի նոյեմբերին դրանք վերածվեցին զանգվածային բողոքի ակցիների, երբ իշխանությունները որոշեցին մինչև 2028 թվականը հետաձգել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Հայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալով
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել