Վիեննան անցանկալի անձ է հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մի քանի աշխատակցի
Ռուսաստանը «անխուսափելիորեն» կարձագանքի Ավստրիայից չորս ռուս դիվանագետների արտաքսմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Դմիտրի Լյուբինսկին։ «Արձագանքն անխուսափելիորեն կհետեւի»,- նրա խոսքն են մեջբերել ռուսական ԶԼՄ- ները։
Ավելի վաղ` Ավստրիայի ԱԳՆ- ն հայտնել էր, որ Վիեննայում Վիեննայում եւ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության եւս մեկ աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել եւ կարգադրություն ստացել լքել Ավստրիան։
Վիեննան հայտարարել էր, որ դիվանագետների գործունեությունը «չի համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին»։
Profil պարբերականի տվյալներով՝ նրանց կասկածում են լրտեսության մեջ։ Բոլոր չորսը լավ հայտնի են Ավստրիայի իշխանություններին եւ վաղուց ընդգրկված են ներքին ցուցակներում, նշում է պարբերականը։
Օգոստոսի կեսերին Ավստրիայի պաշտպանության նախարարությունը զինծառայողներին նախազգուշացրել էր ենթադրյալ ռուս գործակալների կողմից նրանց հետ կապ հաստատելու հնարավոր փորձերի մասին։ Էլեկտրոնային փոստով ուղարկված նամակում նախարարությունը կոչ էր արել նման դեպքերի մասին հայտնել։ Նամակին կցված էր 21 մարդու անուններով ու լուսանկարներով ցուցակ։
Վերջին կես տարվա ընթացքում սա Ավստրիայից ռուս դիվանագետների արտաքսման արդեն երկրորդ դեպքն է։ Մայիսին Վիեննան անցանկալի անձ էր հայտարարել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության եւս երեք աշխատակցի։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երևանի թիվ...
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...