Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Լոնդոնի «Չելսին» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ մանրամասներ հայտնելով թիմի արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի առողջական վիճակի վերաբերյալ։ Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք էր ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հաղթական հանդիպման ընթացքում (2:0):
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում կայացած խաղի երկրորդ խաղակեսի միջնամասում։ Մարտինեսը ծանր բախվել է մրցակցի պաշտպան Ջարադ Բրանթուեյթին, ինչից հետո չի կարողացել շարունակել հանդիպումը. արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով։
Ֆուտբոլիստն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց՝ խորացված հետազոտության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է վիրահատական միջամտություն պահանջող ծնոտի կոտրվածք։ «Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ծնոտի կոտրվածքից հետո բարեհաջող վիրահատության է ենթարկվել։ «Չելսիում» բոլորը Էմիին մաղթում են շուտափույթ ապաքինում և կաջակցեն նրան վերականգնման ողջ ընթացքում», — ասված է «կապույտների» մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
34-ամյա Էմիլիանո Մարտինեսը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2026 թվականի օգոստոսից։ Նմանատիպ վնասվածքների պատճառով վերականգնման համար նվազագույնը անհրաժեշտ է լինում մոտ 4-ից 6 շաբաթ։
armsport.am


















































Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՊՆ-ում հյուրընկալվել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պատվի...
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...