Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին Եթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացել Սպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունը Այս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանը Արսենալը փրկվեց պարտությունից Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ) Սիմֆոնիկ Եվրոպա Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ) Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետ Կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել. վարչապետ

Հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդինԵթե կան մարդիկ, որոնք գործելու են հանրապետականների մեթոդներով, նրանց շատ կարճ ճանապարհ է մնացելՍպիտակ տունը նորից հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա մինչև Կոնգրեսի ընտրությունըԱյս պահին Արթիկում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)Զորամասի գազամատակարարման ենթակառուցվածքը կհանձնվի Գազպրոմ Արմենիա ընկերությանըԱրսենալը փրկվեց պարտությունիցՃարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկաՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են (տեսանյութ)Սիմֆոնիկ ԵվրոպաԱպօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ երեք անձ ձերբակալվել է (տեսանյութ)Ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ԵԱՏՄ-ում հեռացնելու իրավունք չունեն. վարչապետԿարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել. վարչապետԿառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համարԹեհրանի հետ բանակցություններ չեն ընթանում, սակայն շուտով ինչ-որ բան տեղի կունենաՀայաստանն աշխատում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար. ՓաշինյանԳիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտումԺաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵրևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՆերքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձն է նախապատրաստվում. ՓաշինյանԱրմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Սյունիքի մարզերում գազաբենզալցակայանների աշխատանքներ են դադարեցվելԽաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. ՄիրզոյանԱռաջարկվում է 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն ենՄինչև 250 հազար դրամի կրթական վաուչեր և մինչև 300 հազար դրամի աջակցություն․ զբաղվածության նոր ծրագիրը՝ 2027 թ․-իցCOP17-ի Կանաչ գոտում ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ (տեսանյութ)Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին. ՈւղիղԿիբերսպառնալիքի պատճառով Եվրոպայում պետական կառույցների ու հիվանդանոցների կայքեր են անջատվելԾանոթացե՛ք «Քաղաքային կենսաբազմազանության գոտու» հոկտեմբերի 22-ի ծրագրինՆալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված կրպակները (տեսանյութ)ԵՄ-ն կրկին քննարկում է Ուկրաինայի հարցով Պուտինի հետ բանակցողի նշանակման հարցը. PoliticoԴատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի հայցի հիման վրա հարուցված վարույթըՃանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն (տեսանյութ)Կոտայքի մարզի ոստիկանները հայտնաբերել են տարբեր մեղադրանքներով հետախուզվող 35-ամյա տղամարդունՀոկտեմբերի 22-ին և 23-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ստորաբաժանումները կաշխատեն մինչև ժամը 20․00-նՍյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցերՈւկրաինան պատրաստ է սառեցնել պատերազմն առաջնագծում․ ԶելենսկիԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 22-ի հերթական նիստը (ուղիղ)Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոցԵս կարգավորել եմ բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջՍտեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքըԻ՞նչ կտա Հայաստանին ԱՄԷ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագիրըԿամուրջը դեռ ավերակ է, երկխոսությունը՝ ընթացքի մեջ․ «Ռադիոլուրը»՝ Անիի պատմական կամրջի թուրքական կողմումՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանի մուտքը Ռուսաստան արգելվել է․ պատճառը դեռ անհայտ էԵրևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններՌուսաստանը պատրաստ է նոյեմբերին վերսկսել եռակողմ բանակցություններըՀայաստանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին բխում է մեր հավասարակշռված արտաքին քաղաքականությունիցՄակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջՔննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստան

Կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել. վարչապետ

Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ այս թեմայով խոսակցություն է եղել: Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ Ադրբեջանից անընդհատ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր ներքին օրակարգն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Սահմանադրության փոփոխությունը խորհրդարան բերվելու:

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ ընդունում են՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարց է, և որևէ մեկը Հայաստանի և այլ երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի: Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում: Ես կարծում եմ՝ այստեղ կարող է թվալ, որ ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով և իրականում այն մեծ է, որովհետև Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է:

Այստեղ մենք շարունակաբար անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք, այսպես թե այնպես, փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ:

Հիմա, որ Ադրբեջանը նման բան է ասում, մենք ասենք՝ վե՛րջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այդ ճանապարհով: Ո՛չ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և պետք է նոր Սահմանադրություն ունենանք, և դրա մասին բազմիցս խոսել ենք: Դա շատ կարևոր և սկզբունքային հարց է»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկայում կհրապարակվի Սահմանադրության նախագիծը, և կսկսվեն հանրային քննարկումներ, ապա նախագիծը կուղարկվի խորհրդարան: Իշխող ուժը կփորձի ընդդիմությանը համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, և որ սա, ինչպես վարչապետն է նշում, Հայաստանի պետության հարատևությունը որոշելու հարց է:

«Կփորձենք համոզել: Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել: Ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է: Ինձ համար խնդիր է, որ ես ունեմ հանձնառություն ՀՀ քաղաքացիների առաջ՝ և՛ Սահմանադրության փոփոխության, և՛ խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման հարցում:

Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն իմ այս հանձնառությունն ուզում է տեսնել իրագործված, ուրեմն մենք ժողովրդի հետ միասին պետք է այդ հանձնառությունն իրագործենք: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունն իրագործելի, մի իքս պահի կարող է պարզվել, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է: Հետևաբար ինձ համար դա չափազանց կարևոր ու սկզբունքային հարց է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ այս հարցն իր համար քաղաքական առաքելություն է, և նա ակնկալում է, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այդ քաղաքական առաքելությանը: «Եթե պարզվի, որ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս առաքելությանը, ես իմ քաղաքական միսիան ՀՀ-ում կհամարեմ սպառված»,- նշեց նա: