Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը
Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԿԿ-ից։
«Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- ասացին կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով:
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ այս կիրակի սպասվող ավագանու համամասնական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նա պատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես, ինչի համար առանձնացրել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, նշումներ կատարել և ցուցակներ կազմել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկությունները հաստատող տեսաձայնագրություն է հրապարակել:
Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան