Ես կարգավորել եմ բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բազմաթիվ պատերազմներ է կարգավորել, սակայն Խաղաղության մրցանակն իրեն չի շնորհվել։ «Ես կարգավորել եմ այս բոլոր պատերազմները, իսկ Խաղաղության մրցանակը տվեցին մի երիտասարդ կնոջ, որի մասին ոչ ոք երբեք չէր լսել»,- ասել է Թրամփը։
Նա հիշեցրել է, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, ավելի վաղ հայտարարել է, թե ինքը արժանի չէ Խաղաղության Նոբելյան մրցանակին։
«Նա ասել է՝ «Ես արժանի չեմ Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Աշխարհում միայն մեկ մարդ կա, որն արժանի է դրան»»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ արժանի էր Պուլիցերյան մրցանակի՝ գրականության ոլորտում. «Ես պետք է ստանայի Փուլիցերյան մրցանակը՝ գրելու համար»։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա