Ուկրաինան պատրաստ է սառեցնել պատերազմն առաջնագծում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կընդունի խաղաղության համաձայնագիր, որը կսառեցնի ռազմական գործողությունները առաջնագծի ներկայիս հատվածում: «Հիմա մենք պետք է սառեցնենք ռազմական գործողությունները, և սա պատերազմն ավարտելու իրական միջոց է», - Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա։
«Մենք դա կանվանենք հրադադար, կամ, ինչպես ասում է նախագահ Թրամփը, սպանությունների դադարեցում: Սառեցրեք և դադարեցրեք: Սա այն նվազագույնն է, ինչ մենք այսօր ուզում ենք Ռուսաստանից», - ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա կընդունի այնպիսի գործարք, որը կդադարեցնի ռազմական գործողությունները ներկայիս դիրքերում և երկրի 75 կամ ավելի տոկոսը կթողնի Ուկրաինայի վերահսկողության տակ:
Զինադադարից հետո Կիևը կդիմի Միացյալ Նահանգներին և եվրոպացի գործընկերներին՝ անվտանգության երաշխիքների համար, հավելել է Ուկրաինայի նախագահը: Այնուհետև, ըստ նրա, անհրաժեշտ կլինի վերականգնել երկիրը պատերազմի պատճառած վնասից հետո: «Մեր ինը ու կես միլիոն քաղաքացիներ կորցրել են իրենց տները և ցրվել են ամբողջ աշխարհում», - ասել է նա՝ հավելելով․ «նրանք կվերադառնան և կվերականգնեն երկիրը»:


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան