Քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները
Հոկտեմբերի 21-ին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և բնապահպանության վարչության տնօրեն Ռաֆայել Բենիտեզի հետ, տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։
Նախարարի տեղակալը ողջունել է Եվրոպայի խորհրդի մասնակցությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում կազմակերպության փորձի ու ներդրման նշանակությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է համագործակցության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը` կարևորելով կենսաբժշկության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդումը։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան